Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Արցախյան առաջին պատերազմի 1994 թվականի հրադադարից ի վեր հայկական կողմի մարտական կորուստներին, պնդել է, թե 2020 թվականից հետո «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման օրոք այդ կորուստները տարեկան կտրվածքով ավելի քիչ են եղել՝ քան նախորդող տասնամյակներում։
«30 տարի բանակցեցին, ու 30 տարվա ընթացքում ավելի շատ էր մարդ մահանում ամեն տարի, քան 2020 թվականից հետո ընկած ժամանակահատվածում», — ասել է Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ «Փաստերի ստուգման հարթակը» նախկինում ամփոփել է զոհերի վիճակագրությունը 1994 թվականի հրադադարից ի վեր՝ առանց Արցախյան երկու պատերազմների (1991-94 թթ․ և 2020 թ․ 44-օրյա) վիճակագրության․ մինչև 2010 թվականը բանակում զոհերի վիճակագրությունը չէր հստակեցնում մարտական և ոչ մարտական զոհերի տվյալները, նման վիճակագրություն վարվել է նշված թվականից հետո։
Ըստ այդմ, բաց ու պաշտոնական աղբյուրներում առկա տեղեկատվության համաձայն՝ Փաշինյանի կառավարման որոշ տարիներին՝ օրինակ 2019 թվականին առաջին անգամ իսկապես գրանցվել է տարեկան կտրվածքով մարտական զոհերի պատմական մինիմումը՝ թվով չորս զինծառայող է զոհվել։
Միևնույն ժամանակ, 2022 թվականին գրանցված մարտական զոհերի թիվը, հատկապես սեպտեմբերյան ներխուժումներով պայմանավորված, կազմել է 238, ինչը գերազանցում է ՀՀ 3-րդ նախագահի օրոք տարեկան մարտական կորուստների վիճակագրությանը։
Օրինակ՝ Սարգսյանի կառավարման տարեթվերից 2013-ին գրանցված մարտական կորուստների թիվը կազմել է վեց։
Այս թիվը գերազանցում է նաև առաջին և երկրորդ նախագահների կառավարման որոշ տարիների հիմնական հատվածում գրանցված մարտական զոհերի վիճակագրությանը (պետք է հաշվի առնել փաստը, որ այդ տարիների հասանելի վիճակագրության մեջ ներառվում էին նաև ոչ մարտական կորուստները-հեղ.)։
Միայն 2023 թվականին ՀՀ զինված ուժերում մարտական կորուստների թիվը կազմել է 19, սրան զուգահեռ Արցախի էթնիկ զտմանը նախորդած ադրբեջանական հարձակման հետևանքով զոհվել է ԼՂ պաշտպանության բանակի 223 զինծառայող։
Փաստացի, այդ տարի մարտական պայմաններում զոհվել է 242 զինծառայող, ինչը տարեկան կտրվածքով ևս գերազանցում է նախորդ բոլոր նախագահների կառավարման առանձին տարիների մարտական զոհերի վիճակագրությանը։
Միևնույն ժամանակ, 2024 թվականին ու 2025 թվականի սեպտեմբերի 11-ի դրությամբ մարտական կորուստների վերաբերյալ տեղեկատվություն չկա։
Այսպիսով, Ալեն Սիմոնյանը սխալվում է, 2020 թվականից հետո Փաշինյանի կառավարման առանձին թվականներին տարեկան կտրվածքով ավելի շատ մարտական կորուստներ են եղել, քան նախորդների կառավարման տարեթվերի հիմնական մասում։
Նանե Մանասյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test