Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը. վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ armtimes.com armtimes.com

time
Բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը. վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարությունում ընդունել է Հայաստան այցելած ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպաններին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանը վերաբերող հարցեր։ Կողմերը նշել են համագործակցության զարգացման և շարունակականության կարևորությունը։

Բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը. վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ

Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է Հայաստանի կողմից խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող քաղաքականությունը։ Այդ համատեքստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված վաշինգտոնյան հռչակագրին, ինչպես նաև խաղաղության և հարաբերությունների հաստատման վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրմանը։

Բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը. վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ
Բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը. վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ

Վարչապետը շեշտել է, որ Հայաստանը կարևորում է միջազգային գործընկերների, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցությունը, ինչը նպաստում է նաև տարածաշրջանում անվտանգության և կայունության օրակարգի առաջմղմանը։

Դեսպանները ողջունել են վաշինգտոնյան հռչակագրի ստորագրումը և խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը՝ դրանք որակելով որպես վճռորոշ քայլեր տարածաշրջանում երկարաժամկետ կայունություն ապահովելու ուղղությամբ։ Նրանք նաև բարձր են գնահատել Հայաստանի հետ գործընկերությունը։

Բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը. վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ
Բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը. վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգությանը, Հայաստանի բարեփոխումների օրակարգին և միջազգային գործընկերների հետ համագործակցության ընդլայնմանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ։

Բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը. վարչապետը հանդիպել է ՆԱՏՕ-ում հավատարմագրված դեսպանների հետ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test