ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, թե խորհրդարանական ընդդիմություն գոյություն չունի և որ իր նկարը դնի փողոցում ավելի շատ մարդ կհավաքվի: Tert.am-ը խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների ներկայացուցիչներից մեկնաբանություն խնդրեց Սիմոնյանի հայտարարությունների վերաբերյալ:
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց՝ հորդորում է անպայման իրականացնել նկարի ակցիան:
«Նախ հորդորում եմ նկարի ակցիան անպայման իրականացնել և անպայման նկարը դնել փողոցում և տեսնել՝ ինչ կպատահի այդ նկարի հետ»,- ասաց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ Ալեն Սիմոնյանը որերորդ տարին է հայտարարում, որ ընդիմություն չկա և նշեց. «Հարց է առաջանում՝ եթե ընդիմություն չկա, իրենց երազանքների ընդիմությունն է, ինչո՞ւ են միայն ընդդիմությունից խոսում: Եթե մի բանը չկա, ինչու՞ են դրա մասին այդքան խոսում: Ինչու՞ է նրանց տաս ելույթից ինը գոյություն չունեցող ընդդիմության մասին»:
Ըստ նրա՝ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունները նույնքան հավաստի են, որքան իր արած մյուս հայտարարությունները և երևի պետք է հասկանալ այնպես, ինչպես նրա արած մյուս հայտարարությունները՝ այսինքն, ճիշտ հակառակ իմաստով։
«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը Tert.am-ին ասաց՝ միայն ուրախ է, որ իշխանությունը ներկայացնող դեմքերն ամեն ինչ անում են մինչև վերջ վարկաբեկվելու, հասարակության կողմից ատելի դառնալու և իրենց ողջ ռեսուրսը սպառելու համար.նրանց բառապաշարն ու պահվածքը հենց դա են ապահովում:
«Հասարակությունը պետք է իմանա, թե ովքեր են իշխանության մեջ տարբեր դիրք զբաղեցնողները և կարծում եմ՝ սա լավագույն ձևով պատռում է նրանց բոլորի դիմակները»,- ասաց Աբրահամյանը:
Ինչ վերաբերում է հարցին, թե ի վերջո որն է ընդդիմության օրակարգը, քանի որ Սիմոնյանը հայտարարել է, թե նրանք օրակարգ չունեն և նույնիսկ վերջին 4 տարում արտահերթ ընտրություններ չեն պահանջել, Քրիստինե Վարդանյանն ասաց, որ եթե արտահերթ չեն պահանջել նրանց հրաժարականն են պահանջել:
«Դա իշխանափոխության օրակարգ չէ՞: Բայց դա շատ ավելի ստորադաս օրակարգ է: Բայց դա ավելի ստորադաս օրակարգ է. մեր օրակարգն ուժեղ, հայկական ինքնությունը պաշտպանող պետության ստեղծումն է, և դրա համար պետք է իշխանափոխություն։ Վերջին տարիներին հենց այդ նպատակի համար ենք պահանջել իրենց հեռացումը»,- հայտարարեց նա։
Նույն հարցի վերաբերյալ Աբրահամյանն ասաց, որ Եթե ընդդիմությունն իրեն սպառած լիներ, իշխանությունն ամեն օր չէր խոսի այդ մասին, չէր իրականացնի քաղաքական հետապնդումներ, այսքան քաղբանտարկյալներ չէին լինի և այսքան մարդ՝ քաղաքական դերակատարներից մինչև դատաիրավական, ուժային համակարգ Նիկոլ Փաշինյանի մեղեքերի պատասխնատվության տակ չէին մտնի:
«Այնպես որ իրենց ամենօրյա խոսքից, ակտիվությունից, նյարդայնությունից առանձնապես չի երևում, որ ընդդիմությունն իրենց համար մրցակից չէ, օրակարգ չի ստեղծում կամ որևէ խնդիր չի առաջացնում»,- շեշտեց նա:
Ալեն Սիմոնյանը նաև հայտարարություններ էր արել, որ օրինակ, եթե երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չմասնակցի ընտրություններին, դա վատ կլինի իրենց համար և որ Քոչարյանի թեկնածու չլինելը «կքաշի» ՔՊ-ին այս հայտարարության վերավերյալ Վարդանյանն ասաց. «Եթե այդպիսի բան լիներ, ես վստահ եմ՝ Ալեն Սիմոնյանը կամ այլ ՔՊ-ական դրա մասին երբեք չէր հայտարարի։ Եթե դա իրոք այդպես լիներ և եթե մեր, երկրորդ նախագահի մասնակցությունն իրենց միայն օգուտ է տալիս, ինչու են այդքան անհանգստացած, ինչու են հետապնդում, բանտարկում»։
Վարդանյանը նշեց՝ պետք է հետևել՝ ում են հետապնդում, ում են թիրախավորում ու ինքներս մեզ հարց տալ, դա օգնո՞ւմ է իրենց, թե խանգարում է, դրա համար են այդպես անում:
Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի վերաբերյալ արված հայտարարությանն էլ, թե վերջինիս մասկակցությունն ընտրություններին մինչև վերջին վայրկյանը օգուտ կլինի ՔՊ-ին, մեզ հետ զրույցում արձագանքեց Տիգրան Աբրահամյանը:
«Ալեն Սիմոնյանը չէ, որ պետք է որոշի՝ ով, ինչպես և ինչ ձևաչափով որևէ քաղաքական պրոցեսի այդ թվում ընտրությունների մասնակցի, առավել ևս, որ նա չունի այն կշիռը, որ կարողանա գնահատական հնչեցնել Սերժ Սարգսյանի գործունեությանը կամ նրա դերակատարությանը»,-հայտարարեց նա:
Պատգամավորը նշեց, որ իրականում կարելի է հասկանալ իշխանության մեջ գտնվող այն առանցքային դեմքերի հոգեվիճակը, ովքեր ամեն ինչ անում են իրենց իշխանությունը երկարաձգելու համար: «Բայց այն ամենն, ինչ իրենք են արել հայ ժողովրդի դեմ, ՀՀ և Արցախի դեմ, բնականաբար, որևէ ժամկետում նրանց պատասխանատվությունից չի ազատելու: Այդ հոգեվիճակն է, որ նրանց դրդում է խոսել բաներ, որոնք դուրս են տրամաբանությունից, ադեկվատությունից և չեն բխում այն իրողությունից, որն այսօր գոյություն ունի»,- նկատեց նա:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test