«Ինձ դուր չի գալիս Ձեր մտածելակերպը: Ես Ձեզ անձնապես չեմ մեղադրում, բայց ինձ դուր չի գալիս Ձեր մտածելակերպը», - Ազգային ժողովի նախագահն այսպես է արձագանքում «Ազատության» հարցին, թե արդյոք Հայաստանի համար սկզբունքային է, որ Ադրբեջանի տարածքով անցնելու դեպքում հայկական բեռներն ու քաղաքացիները մինիմալ շփում ունենան ադրբեջանցի սահմանապահ և մաքսային ծառայությունների աշխատակիցների հետ: Այսինքն՝ ինչպես հայաստանցի պաշտոնյաներն են հրապարակային պատրաստակամություն հայտնում, որ Հայաստանով անցման դեպքում ադրբեջանական բեռների և քաղաքացիների համար կգտնեն տեխնիկական այնպիսի լուծումներ, որ Հայաստանի իրավասու կառույցների ներկայացուցիիչների հետ ադրբեջանցիների շփումները կհասցվեն մինիմալի, նույնը ապահովվի նաև հայկական կողմի համար Ադրբեջանով անցնելիս:
Ալեն Սիմոնյանը նախ ասաց՝ փոխադարձության սկզբունքը հենց դա էլ ենթադրում է, ապա առաջարկեց այդ մասին չմտածել:
«Ինչո՞ւ է Ադրբեջանը մտածում, իսկ մենք չպետք է մտածենք», - այս հարցին խորհրդարանի խոսնակն արձագանքեց. - «Որովհետև, եկեք ծուռը նստենք և դուզը խոսենք, որովհետև Ադրբեջանը նույնպես շատ մեծ վերքեր ունի, Ադրբեջանը համարում է, և որ 30 տարի, համարում է, հիմա չեմ վիճում՝ ճիշտ ա, սխալ ա, չեմ ասում՝ դա ճիշտ ա, սխալ ա, համարում ա, որ Հայաստանի Հանրապետությունը 30 տարի իրանց երկրի 20 տոկոսը պահել է օկուպացիայի տակ, մինչև, չգիտեմ, ցեղասպանություն հասնող հայտարարություններ ա անում, և իրա մտածելակերպը տենց է, և ակհնայտ է, որ Ադրբեջանի համար շատ կարևոր է ամեն հնարավոր ապագա սպառնալիք կանխել և հանկարծ թույլ չտալ, որ, ենթադրենք, պայմանական, կյանք ա, ամեն ինչ կարող ա փոխվել, ենթադրենք 50 տարի հետո, 100 տարի հետո, չգիտեմ, ամեն բան կարող է լինել»:
Վաշինգտոնյան համաձայնություններից մոտ երկու շաբաթ առաջ Իլհամ Ալիևը հայտարարել էր՝ Սյունիքով դեպի Նախիջևան անցնելիս «ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն, ֆիզիկական շփում չպետք է լինի»: Վաշինգտոնում ընդունված հռչակագրով Ադրբեջանը Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան անխոչընդոտ հաղորդակցություն է ստանում, իսկ Հայաստանը՝ միջազգային ու ներպետական հաղորդակցություն՝ փոխադարձ առավելություններով:
Ալեն Սիմոնյանն այսօր բացատրում էր, թե ինչու Ալիևը չի ցանկանում, որ իր երկրի քաղաքացիները Հայաստանի տարածքում հայերի հանդիպեն:
«Այո, էդ լարվածությունը կա, վերքերը թարմ են՝ թե՛ մեր կողմից, թե՛ իրենց կողմից, բա մենք մարդ չենք սպանե՞լ, չէ՞, մարդ չի մահացե՞լ Ադրբեջանի կողմից, և խոսքը գնում է դեմառդեմ շփվելու: Պայմանական, հա՞, մենք էլ երբ որ շրջագայում ենք, չգիտեմ, լինում ա՝ այլ, երրորդ, չորրորդ երկիր ենք գնում, մի հինգ րոպե երկար են մեզ պահում, ասում ենք՝ հատուկ են անում, էս ինչ վատ սահմանապահ է, և այլն, և այլն: Մինիմալի հասցնել էս զգայուն ժամանակահատվածում, երբ հարաբերությունների և վստահության վերականգնման փուլ ա, էդ շփումը մինիմալի հասցնելու նպատակ ունի դա: Դա չի նշանակում, որ հինգ, տաս տարի հետո, կրկնում եմ, էդ դրա կարիքը նույնիսկ չի լինի», - հայտարարեց Ալեն Սիմոնյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test