Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատ մտահոգեց»․ Արդարադատության նախարարը՝ Երևանում փոխհրաձության մասին armlur.am armlur.am

time
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Շատ մտահոգեց»․ Արդարադատության նախարարը՝ Երևանում փոխհրաձության մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ Երևանում փոխհրաձգություն էր տեղի ունեցել:

Պարզվել էր, որ 2 անձ աստիճանը դրել էին Ռոստովյան 17 շենքի մուտքի մոտ եւ փորձել էին մտնել շենքի բնակիչներից մեկի տուն եւ սպանել սպանության փորձի համար տնային կալանքի տակ գտնվող Արման Ախոյանին։

Արդյունքում, Ախոյանը, զգալով, որ իր բնակարանի շուրջ տարօրինակ ձայներ են լսվում, գտնվելով տնային կալանքի տակ, հանել էր զենքը ու կրակել էր պատշգամբ հասած ու իր տան ուղղությամբ զենքը պահած անձանց ուղղությամբ: Սկսվել էր փոխհրաձգություն, ինչի արդյունքում էլ մեկ անձ, որը պատշգամբից կրակել էր տնային կալանքի տակ գտնվող Արմանին, մահացել էր:

Պարզվել էր՝ 5 ամիս առաջ Արման Ախոյանը փորձել էր մարդ սպանել , սակայն չէր ստացվել եւ ահա նրանից փորձել էին հաշվեհարդար տեսնել:

Վերոնշյալ աղմկահարույց սպանության դեպքով զրուցել ենք արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ, երբ մարդիկ չեն վստահում արդարադատությանը եւ ինքնադատաստան են տեսնում:

Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ տեսանյութում․

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test