Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Տիգրան Ավինյանի մայրը ձեռք է բերել 490 հազար դոլարանոց առանձնատուն, հայրը՝ 200 հազար դոլարանոց առանձնատուն՝ Սեւանում»․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականների ունեցվածքի մասին aravot.am aravot.am

time
«Տիգրան Ավինյանի մայրը ձեռք է բերել 490 հազար դոլարանոց առանձնատուն, հայրը՝ 200 հազար դոլարանոց առանձնատուն՝ Սեւանում»․ Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ականների ունեցվածքի մասին

«Ավինյանի ընտանիքում բավական հաջողակ ձեռքբերումներ կան։ Օրինակ, Ավինյանի մայրը վերջերս ձեռք է բերել 490 հազար դոլարանոց առանձնատուն, Ավինյանի հայրը ձեռք է բերել 200 հազար դոլարանոց առանձնատուն՝ Սեւանում։ Էսքան հաջողություններ էսպես միանգամից ո՞նց է լինում»,-խորհրդարանում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2024 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նա խոսեց նաեւ ԱՆԻՖ-ի մասին, որի ղեկավարը Տիգրան Ավինյանն էր, որի մի քանի տարվա գործունեություն արդյունքում, պետական բյուջեից 25 միլիարդ դրամ է մսխվել։ Հիմնադրամի նպատակը ՀՀ ներդրումներ ներգրավվել էր: Այս գործով երեք մեղադրյալ կա, որոնցից երկուսը ՀՀ-ից մեկնել են, Տիգրան Ավինյանը մեղադրյալների ցանկում չէ․ «Նրանցից մեկը, որը ԱՆԻՖ-ի տնօրենն էր, մեղադրվում է Գազայում մարդկության դեմ հանցագործություն իրականացնելու մեջ, հետախուզում է հայտարարված։ Այդ երեք մեղադրյալները ներգրավված են մի դրվագում, որով հիմնադրամից 1,5 միլիարդ փոխանցվել է ԱՄՆ-ում, օֆշորում գրանցված մի ընկերության, որը 8 օր առաջ էր գրանցվել․ ծրագիրը չի իրականացվել, 1,5 միլիարդը՝ չկա։ Բան մնացած 23, 5 միլիարդի համար ո՞վ է պատասխան տալու»։

Աննա Գրիգորյանը հիշեց ՏԿ նախկին նախարարին՝ Գնել Սանոսյանին, որի թոշակառու մայրը 230 հազար դոլարանոց առանձնատուն է ձեռք բերել, Արարատ Միրզոյանն էլ 280 հազար դոլարով առանձնատուն է ձեռք բերել, Արմեն Փամբուխչյանին, որի թոշակառու հայրը 1,5 միլիարդ վարկ է ստացել, իսկ պետության կողմից էլ 102 միլիոն սուբսիդիա է ստացել, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին, որը մեկ միլիարդ դոլարի անտոկոս վարկ է վերցրել, ԱԱԾ նախկին պետ Արմեն Աբազյանին, նրա որդուն եւ ունեցվածքը եւ այլն։

Նա հիշեցրեց, որ այս 7 տարիների ընթացքում ՀՀ պետական պարտքը 7 միլիարդ դոլարով է ավելացել, աղքատությունն էլ 25 տոկոս է։

Մանրամասները՝ տեսանյութում

Իր ելույթում ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը պատասխանեց Աննա Գրիգորյանին․ «Կլինի՞ մի օր Լեւոն Քոչարյանին հարցնեք՝ ո՞նց եղավ, որ Ղարաբաղից եկաք ու մուլտիմիլիոնատեր դարձաք»։ Նա հեգնեց Աննա Գրիգորյանին՝ ասելով, որ երբ վերջինս հեկեկալով խոսում է, ինքը հիշում է մամուլի այն հրապարակումները, ըստ որոնց՝ Աննա Գրիգորյանի ընտանիքը ՀԷԿ է կառուցում։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test