«Որևէ հիմնավոր բան չկա, որը կարող է որևէ մեկին համոզել՝ զինված ուժերում տեղի է ունեցել համալրման աննախադեպ գործընթաց, ինչը պետության համար հնարավորություն է ստեղծել նման փոփոխության գնալ»,- լրագրողների հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանի պարտադիր զինվորական ծառայությունը կես տարով կրճատելու հետ կապված մտադրությունները և դիտարկմանը՝ արդյոք սա չի՞ արվում նախընտրական ժամանակահատվածում քաղաքացիների բարեհաճությունը վայելելու համար, ճեպազրույցում այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
Նա զարմացավ՝ ինչպե՞ս է ստացվել, որ մեր երկրում երկու-երեք ամսում այնպիսի բեկում է տեղի ունեցել, որ համալրման հետ կապված խնդիրներն են ոչ միայն լուծվել, այլև հնարավորություն է ստեղծվել լրացուցիչ անձնակազմի կրճատումներ անել զինված ուժերում։
Տիգրան Աբրահամյանը հիշեցրեց՝ ամիսներ շարունակ ՊՆ տարբեր պաշտոնատար անձինք, իշխող ուժի տարբեր պատգամավորներ տարբեր օրինագծերի փոփոխությունների համատեքստում խոսում էին զինված ուժերում առկա ծանրաբեռնվածության, համալրվածության հետ կապված հարցերի մասին․ «Այս նույն խորհրդարանում, երբ քննարկվում էր այսպես կոչված փողով բանակից ազատվելու նախագիծը, շեշտը դրված էր նրա վրա, որ ունենք համալրվածության խնդիրներ»։
Տիգրան Աբրահամյանը նաև խոսեց զինված ուժերում մի քանի հազար մարդկանց կրճատումների մասին․ «Մեր հասարակության մոտ հարց է առաջանալու՝ եթե մեր երկրում զինված ուժերում չկա համալրվածության հետ կապված խնդիր, ավելին, կարող էինք ժամկետային զինծառայությունը վեց ամսով կրճատել, ինչո՞ւ են հազարավոր մարդիկ 25-օրյա հավաքների շրջանակում երկու շաբաթ մարտական հերթապահություն իրականացնում առաջնագծում, ինչը, ի դեպ, օրենքի խախտում է։ Կամ ինչպե՞ս է ստացվում, որ համալրվածության խնդիրն այնպիսի աստիճանի է հասել, որ ԵԿՄ ներգրավվածության՝ 50-60-նն անց տարբեր առողջական խնդիրներ ունեցող մարդկանց՝ մարտական հերթապահությունում ներգրավման անհրաժեշտություն է առաջացել»։
Հարցին՝ այն, որ 2026-ի պետական բյուջեում պաշտպանական ծախսերը չեն ավելացվում, այդ փոփոխությունն էլ է՞ այն տրամաբանության մեջ, որ Նիկոլ Փաշինյանը հավաստիացնում է, թե խաղաղությունը հաստատվել է, Տիգրան Աբրահամյանը պատասխանեց․ «Մյուս կողմից էլ իշխանության տարբեր ներկայացուցիչներ՝ այդ թվում ԱԳ նախարարը, հայտարարում են, որ նույնիսկ պայմանագրի ամբողջական ստորագրումը ամբողջական խաղաղություն չի ապահովում։ Այդ մասին Նիկոլ Փաշինյանն էլ է տարբեր հայտարարություններ արել։ Նույնիսկ, եթե խաղաղություն էլ հաստատվի, սահմանի պաշտպանություն պիտի իրականացվի սահմանապահ զորքերի միջոցով, սահմանապահ զորքերն այդպես մեծ ներգրավվածություն չի ապահովում, ինչպես զորքերը մարտական հերթապահություն իրականացնելիս, և, բնականաբար, դա էլ բավականին մեծ ռեսուրս է ենթադրում։ Ադրբեջանի նախագահը խոսում էր այն մասին, որ որևէ երաշխիք չկա խաղաղության և ասում էր՝ սպառազինություններն անընդհատ արդիականացնելու, ծավալները մեծացնելու են։ Այս պահին ԵՄ անդամ մեծ թվով երկրներում, որոնք տասնամյակներ շարունակ վերացրել են պարտադիր ժամկետային ծառայությունը, քննարկումներ են ծավալվում դրա վերականգնելու ուղղությամբ։ Դա պայմանավորված է նրանով, որ պայմանագրային անձնակազմն իրենց համար ցանկալի թվով չեն կարողանում ապահովել, ստիպված գնում են պարտադիր զինվորական ծառայությունը վերականգնելու ճանապարհով»
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test