Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Նաթանյահուն սպառնում է նաև Թուրքիայի՞ն 1in.am 1in.am

time
Նաթանյահուն սպառնում է նաև Թուրքիայի՞ն

Սեպտեմբերի 10-ի երեկոյան Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հանդես է եկել տեսաուղերձով: Նա ելույթ է ունեցել անգլերենով: Անդրադառնալով նախօրեին Կատարի մայրաքաղաք Դոհայում ՀԱՄԱՍ-ի գրասենյակի ռմբակոծությանը՝ Նաթանյահուն հիշեցրել է ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը և Պակիստանում Ուսամա բեն Լադենի ոչնչացումը:

«Մենք հետապնդում ենք հոկտեմբերի 7-ի կազմակերպիչներին, և այն երկրները, որ մեզ դրա համար քննադատում են, պետք է ամաչեն»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը և մեկնաբանել, որ երկու տարի առաջ ՀԱՄԱՍ-ը «հրեա ժողովրդի հանդեպ Հոլոքոստից հետո երկրորդ արյունալի ոճրագործությունն է կազմակերպել»:

Իսրայելի վարչապետը խստագույնս քննադատել է Կատարի իշխանություններին, որ «ահաբեկիչներին տեղավորում են շքեղ առանձնատներում և տալիս են նրանց ամեն ինչ ու ապահովության երաշխիքներ»: Նաթանյահուն պաշտոնական Դոհային և այլ երկրների կոչ է արել «արտաքսել կամ դատել ահաբեկիչներին» և սպառնացել, որ եթե այդպես չլինի, ապա իրենք «դա կանեն, որտեղ էլ ահաբեկիչները գտնվելիս լինեն»:

Թուրքական մամուլում ավելի վաղ տեղեկություն է տարածվել, որ ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի «մի քանի ներկայացուցիչներ Դոհա են մեկնել Թուրքիայից»: Պաշտոնական Անկարան երբեք չի թաքցրել ՀԱՄԱՍ-ի հետ համագործակցությունը: Թուրքիայի նախագահը բազմիցս հայտարարել է, որ այն «քաղաքական կուսակցություն է և իր արժանի տեղը պիտի ունենա անկախ Պաղեստինի պետական համակարգում»:

Իսրայելի ընդդիմությունը Դոհայի հատուկ գործողությունը գնահատում է «ձախողված», Նաթանյահուն հայտնվել է չափազանց անհարմար վիճակում: Ըստ երևույթին, ՀԱՄԱՍ-ի առաջնորդների դեմ նրա հայտարարած «որսը» նաև ներքաղաքական դիրքեր բարելավելու նպատակ է հետապնդում:

Իսրայելն, իհարկե, հազիվ թե նույն որակի հատուկ գործողություն իրականացնի Թուրքիայի դեմ, երկիր, որ, ամեն ինչից զատ ՆԱՏՕ-ի անդամ է: Այդուհանդերձ, ուշագրավ է, որ նույն օրը Թուրքիայի նախագահ Էրդողանը հպարտացել է, որ «Պողպատե գմբեթ» ազգային արտադրության ՀՕՊ համակարգերը «պաշտպանում են երկրի օդային տարածքը»: Մեծ է, սակայն, հավանականությունը, որ Իսրայելը «Մոսադի» միջոցով կփորձի Թուրքիայի տարածքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների «որս իրականացնել»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test