Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան sputnik sputnik

time
Խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի․ Ալեն Սիմոնյան
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի – Sputnik․ Հայաստանի Հանրապետության խորհրդարանում այլևս ընդդիմություն գոյություն չունի։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանը։
«Կան որոշ անհատներ, որոնք որ տեղ են փնտրում այլ քաղաական ուժերում և ապագա խորհրդարանում հայտնվելու համար, իսկ ՀՀ պառլամենտում այլևս ընդդիմություն գոյություն չունի»,- ասաց Սիմոնյանը։
Նրա խոսքով՝ կա արտախորհրդարանական ընդդիմություն, ԱԺ նախագահը հույս ունի, որ առաջիկա ընտրությունների արդյունքներում նրանցից շատերը խորհրդարանում կհայտնվեն։
Աժ խոսնակը վստահ է, որ խոհրդարանի ներկա ընդդիմությունն անգամ 7 հոգի փողոցում չի կարողանալու հավաքել։ Վստահ է, որ իր նկարը փողոցում դնելու դեպքում դրա շուրջն ավելի շատ մարդ կհավաքվի։
«Իրենք քաղաքական դիակներ են, սնանկ են, բանկրոտ են, ասելիք չունեն, օրակարգ չունեն։ Եթե իրենց միակ օրակարգն իշխանության օրակարգին ասելն է՝ «սուտ է, չեմ հավատում», դա օրակարգ չէ»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե գործարար Սամվել Կարապետյանի ձևավորած նոր քաղաքական ուժն Սիմոնյանը համարո՞ւմ է արդյոք լուրջ ընդդիմություն, նա ասաց՝ ոչ։
«Որովհետև էդ պոնտը, որ փող ենք ծախսում, հեսա փող կբաժանենք, փողոտ տեղ է, կարելի է մեր հետ միավորվել, հետո պետական պաշտոն ստանալ, էդ պոնտը ՀՀ-ում այլևս չի աշխատում։ Քաղաքական ուժ այնտեղ չկա, կա մեծահարուստ մարդ, որը բանտում է հայտնվել, և ինչպես տասնամյակներ շարունակ արվել է՝ փորձում են քաղաքական ապաստան ստանալ խորհրդարանում»,- հայտարարեց Սիմոնյանը։
Հիշեցնենք` օգոստոսի 29–ին գործարար, «Տաշիր» խմբի ընկերությունների նախագահ և ՀԷՑ–ի սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ «Տաշիր գրուպ» հոլդինգի ղեկավարի տեղակալ Նարեկ Կարապետյանը, հայտարարեց «Մեր ձևով» կամավորական շարժման ստեղծման մասին` ընդգծելով, որ Սամվել կարապետյանը կլինի շարժման գաղափարական առաջնորդը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test