Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Երկամսյա կալանք են տվել որդուս»․ Վարդան Ղուկասյան mamul.am mamul.am

time
 «Երկամսյա կալանք են տվել որդուս»․ Վարդան Ղուկասյան

«Պատին ծեփելով, ասֆալտին փռելով երկիր չեն պահում, երկիրը սիրով են պահում»,- որդու ձերբակալությունից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Հայտնել էինք, որ առավոտյան երեխաների ներկայությամբ ձերբակալվել Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։ «Թոռներիս երեսին ո՞նց պետք է նայեմ, ոնց որ ես եմ պատճառը»,- ասում է Ղուկասյանը՝ նշելով, որ միևնույն է չի պատրաստվում «գլխարկ փոխել»․ «Էս Գյումրու քաղաքապետարանի համար ի՞նչ եք անում, պարտությունը էսքան ցավ է պատճառե՞լ ձեզ։ Էս ի՞նչ ողբ եք կապել, ինչի՞ եք էսքան ոռնում, լռվեք մնացեք, քանի դեռ չեմ խորացել, ձեն չեմ հանել»,- ասում է Ղուկասյանը՝ հայտնելով, որ երկամսյա կալանք են տվել որդուն․ «Քանի՞ անգամ կալանավորեցին որդուս, ու հետո բաց թողեցին։ Սրան վերջը սահման կա՞»,- ասում է Ղուկասյանը՝ առաջադրված մեղադրանքը համարելով անհիմն։ Նրա խոսքով որդու նկատմամբ քրեական գործը «24 քմ խիբարի հետ է կապված, որը քաղաքապետարանում որպես գույք նստած չի եղել»։ Հիշեցնենք՝ Քննչական կոմիտեից լրատվամիջոցներին հայտնել էին, որ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test