Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությունը քաղաքական պատվեր է համարում Գյումրու քաղաքապետի փեսան՝ վերջերս փոխքաղաքապետ դարձած Ավետիս Առաքելյանը։ Այս մասին նա հայտնեց Euromedia24-ի հետ զրույցում՝ ընդգծելով, որ սա ճնշման միջոց է և հետևաբար կարելի է համարել քայլ՝ 2026-ի ընտրական գործընթացների նախապատրաստաստման կենտեքստում։ Այսօր առավոտյան են իրավապահները Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող մանկապարտեզի դռան մոտից բերման ենթարկել քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին՝ երեխաներին մանկապարտեզ ուղեկցելու ժամանակ։
Գյումրու փոխքաղքապետ Ավետիս Առաքելյանը նշեց նաև, որ իր աներորդին թեև միշտ եղել իրավապահների ուշադրության կենտրոնում, բայց չի խուսափել երբեք արդարադատությունից ու երբեք չի թաքնվել իրավապահներից։
«Այս անգամ էլ ասեմ ձեզ՝ Սպարտակին նախապես ոչ մի ծանուցում չի ուղարկվել՝ քննության ներկայանալու համար, չի կանչվել հարցաքաննության։ Ձերբակալման ժամանակ էլ հերթական շոուն են ապահովել․ Սպարտակը մանկապարտեզ էր տանում իր մեկուկես տարեկան երեխային, մեքենայում էլ մյուս անչափահաս երեխան է գտնվել այդ պահին, և հենց երեխաների աչքի առաջ այսօր առավոտյան իրավապահները իրականացրին իրենց ձերբակալման գործողությունը։ Շոուն լավ գործել է», – ասաց Արաքելյանը։
Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ գործի շրջանակում է ձերբակալվել քաղաքապետի որդին՝ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ընդդիմադիր գործունեության հե՞տ է կապվում իրավապահների գործողությունները, թե իրաանում ճիշտ են գյումրեցիների պնդումները, որ Սպարտակ Ղուկասյանին ձերբակալել են իր համաքաղաքացիների միջև փողի ու պարտատիրոջ ինչ–որ անձնական հարցերին միջամտելու համար, փոխքաղաքապետ Առաքելյանը, սակայն, խուսափեց պատասխանել։
Հիշեցնենք, որ Գյումրիի քաղաքապետի որդին, 2021թ. կալանավորվել է ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով։ Հարուցված քրեական գործի շրջանակներոմ Ղուկասյանը նախ ձերբակալվել էր, ապա նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test