2020 թ․ հոկտեմբերի 21-ին «Քիմիկների» զորամասի 62-հոգանոց խմբի շրջափակման մեջ ընկնելու գործով որպես վկա այսօր Հակակոռուպցիոն դատարան էր կանչվել զորահավաքային կազմով զորակոչված շարքային Գեւորգ Եդիգարյանը, որը, ինչպես ավելի ուշ պարզվեց, մեկ այլ քրեական գործով մեղադրվում է նույն ժամանակահատվածում՝ հոկտեմբերի 17-ից 24-ը, զորամասը ինքնակամ թողնելու մեջ։
Վկայի հարցաքննության ընթացքում այս հանգամանքը հրապարակեց գործով մեղադրյալ, ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի պաշտպան Ամրամ Մակինյանը՝ վկայից հավաստիանալով՝ դատական տեղեկատվական համակարգում առկա այդ տեղեկությունը ի՞ր մասին է։
Դրական պատասխանից հետո պաշտպանը նաեւ հարցրեց՝ վկան պնդո՞ւմ է իր այն ցուցմունքը, որ տալիս է քիմիկների օպերացիային մասնակցելու վերաբերյալ։ Վկան դարձյալ դրական պատասխանեց՝ պնդելով, որ ինքը քիմիկների հետ է եղել եւ իր համար էլ առ այսօր մութ է այդ մեղադրանքի գոյությունը։
Պաշտպան Մակինյանը, դիմելով դատարանին, հայտարարեց, որ առկա է հակասական իրավիճակ․ «Ի՞նչ է ասվում Դատալեքսում, ասվում է, Դուք, հարգելի՛ Եդիգարյան, հոկտեմբերի 17-ից 24-ը, կներեք, փախել եք, հիմա այս գործով մարդը եկել, իրադարձություն է պատմում՝ ես գնացել եմ, մասնակցել եմ, եկել եմ զորամաս․․․Հարգելի՛ դատարան, կամ էս մարդը ծայրից ծայր ճիշտ չի ասում եւ չի եղել էնտեղ, այլ եղել է զորամասը լքած, կամ այս մեղադրանքը, որ բերել է նույն Զինվորական դատախազությունը, բերել է նրա համար, որ զորամասը ինքնակամ լքելու դեպքերը շատանան, որ ասեն՝ գիտե՞ք՝ ինչ կա, կներեք, բայց էսքան դասալիք է եղել»,- նշեց Մակինյանը։
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում․
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test