«Առավոտ»-ը իր նախորդ համարում անդրադարձել էր հինգ տարի նախնական կալանքում գտնվող Ռուբեն Սարգսյանի դատավարական իրավունքների ոտնահարման խնդրին, որը ներկայացրել էր նրա պաշտպանը: Գրեթե նույնատիպ մեկ այլ քրեական գործը` ՀԿԴ/0052/01/23, ըստ փաստաբան Աննա Ծառուկյանի՝ «դարձել է դատական իշխանության խայտառակության խորհրդանիշը»։ Դատավորից դատավոր, նիստից նիստ, անվերջ հետաձգումներ՝ մեկ ամբաստանյալին չեն բերում, մեկ՝ դատավորը արձակուրդում է, մեկ` ինքնաբացարկ է գրում: Ներկայացնենք փաստաբանի խոսքը:
Այս ամենը ոչ թե արդարադատություն է, այլ խայտառակ ձգձգում, որը ոչնչացնում է վստահությունը դատարանների նկատմամբ։ Եթե դատարանը չի ապահովում արդարություն, ապա այն դադարում է դատարան լինելուց։
Ինչ ենք պահանջում: Դադարեցնել արհեստական ձգձգումները, հստակ ապահովել ամբաստանյալների ներկայությունը, եւ ամենակարեւորը՝ վերականգնել արդարությունը դատարաններում։
Ներկայացնեմ դատական նիստերի պատկերը թիվ ՀԿԴ/0052/01/23 քրեական գործով։
2018 թ. հունվարի 20-ին Վահագն Աբգարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
2018 թ. մայիսի 31-ին թիվ 69102618 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ստացվել է ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում: Գործին շնորհվել է ԼԴ1/0027/01/18 համարը, գործը մակագրվել է դատավոր Սուսաննա Գզոգյանին եւ ընդունվել վերջինիս վարույթ: Գործով նշանակվել է դատական քննություն:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը 2020 թ. ապրիլի 1-ի որոշմամբ ամբաստանյալ Վահագն Աբգարյանի նկատմամբ ընտրված կալանավորումն այլընտրանքային խափանման միջոցով՝ գրավով փոխարինելը ճանաչվել է թույլատրելի՝ գրավի չափ է սահմանվել 15.000.000 ՀՀ դրամը:
2020 թ. մայիսի 21-ի՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի՝ 2020 թ. ապրիլի 1-ի որոշումը բեկանվել է, եւ թիվ ԼԴ1/0027/01/18 քրեական գործով ամբաստանյալ Վահագն Աբգարյանին կալանքից գրավով ազատելը ճանաչվել է անթույլատրելի:
Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սուսաննա Գզոգյանի կողմից 2020 թ. օգոստոսի 19-ին ինքնաբացարկ հայտնելու կապակցությամբ թիվ ԼԴ1/0027/01/18 քրեական գործը հանձնվել է վերամակագրման:
2020 թ. օգոստոսի 21-ին մակագրվել եւ 2020 թ. օգոստոսի 25-ին ընդունվել է դատավոր Սուրեն Բաղդասարյանի վարույթ:
2020 թ. սեպտեմբերի 2-ին դատավոր Սուրեն Բաղդասարյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու կապակցությամբ քրեական գործը հանձնվել է վերամակագրման:
2020 թ. սեպտեմբերի 4-ին քրեական գործը մակագրվել եւ 2020 թ. սեպտեմբերի 8-ին ընդունվել է դատավոր Անդրանիկ Սիմոնյանի վարույթ:
Դատավոր Անդրանիկ Սիմոնյանի լիազորությունները դադարեցվելու կապակցությամբ թիվ ԼԴ1/0027/01/18 քրեական գործը հանձնվել է վերամակագրման, եւ 2021 թ. ապրիլի 13-ին մակագրվել, ապա ընդունվել է դատավոր Լուսինե Ալավերդյանի վարույթ:
ՀՀ նախագահի՝ 2023 թ. մարտի 24-ի հրամանագրով Լուսինե Ալավերդյանին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր նշանակելու կապակցությամբ թիվ ԼԴ1/0027/01/18 քրեական գործը հանձնվել է վերամակագրման, եւ 2023 թ. մարտի 29-ին մակագրվել, այնուհետեւ՝ մարտի 31-ին, ընդունվել է դատավոր Արմեն Պողոսյանի վարույթ:
2023 թ. մարտի 31-ին դատավոր Արմեն Պողոսյանի կողմից ինքնաբացարկ հայտնելու կապակցությամբ թիվ ԼԴ1/0027/01/18 քրեական գործը 2023 թ. ապրիլի 5-ին մակագրվել է դատավոր Արտակ Կարապետյանին, ապրիլի 6-ին հանձնվել դատավորին եւ նույն օրն ընդունվել վարույթ:
Դատավոր Արտակ Կարապետյանը գործը ուղարկել է ըստ ընդդատության Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան եւ այնուհետեւ Հակակոռուպցիոն դատարան՝ Երեւան քաղաքի նստավայր:
ՀՀ հակակոռուպցիոն դատարանում թիվ ԼԴ1/0027/01/18 քրեական գործին շնորհվել է ՀԿԴ/0052/01/23 համարը։ 2023 թ. ապրիլի 13-ին թիվ ՀԿԴ/0052/01/23 քրեական գործը մակագրվել եւ հաջորդ օրը հանձնվել է դատավոր Սուրեն Խաչատրյանին։
2023 թ. ապրիլի 17-ին թիվ ՀԿԴ/0052/01/23 քրեական գործն ընդունվել է դատավոր Սուրեն Խաչատրյանի վարույթ։ 2023 թ. ապրիլի 20-ին դատավոր Սուրեն Խաչատրյանի կողմից որոշում է կայացվել թիվ ՀԿԴ/0052/01/23 քրեական գործի վարույթը վերսկսելու մասին։
Առաջին դատական նիստը կայացել է 23.05.2023թ-ին:
03.07.2023թ.-ին դատական նիստը կայացել է:
20.07.2023թ. ժամը 14:30-ին դատական նիստը տեղի չի ունեցել, քանի որ ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանը 2023 թ. հուլիսի 19-ին ՀՀ ԱՆ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ, որպիսի հանգամանքով պայմանավորված հնարավոր չի եղել ապահովել ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանի ուղեկցումը եւ ներկայությունը դատական նիստին։
07.08.2023թ. դատական նիստը կայացել է:
07.09.2023թ. ժամը 14:30 դատական նիստը տեղի չի ունեցել ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանի ուղեկցումն ապահովելու անհնարինության պատճառով։
20.09.2023թ. ժամը 14:30 դատական նիստը տեղի չի ունեցել ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանի ուղեկցումն ապահովելու անհնարինության պատճառով։
02.10.2023թ. դատական նիստը կայացել է:
16.10.2023թ. ժամը 14:30-ին դատական նիստը տեղի չի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից ամբաստանյալ Վահագն Աբգարյանի ուղեկցումն ապահովելու անհնարինության պատճառով։
06.11.2023թ. ժամը 16:15 դատական նիստը տեղի չի ունեցել մեղադրող Կորյուն Սերոբյանի կողմից դատական նիստը հետաձգելու վերաբերյալ դիմումի հիման վրա։
14.11.2023թ. դատական նիստը կայացել է:
27.11.2023թ. ժամը 14:30 դատական նիստը չի կայացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից ամբաստանյալ Վահագն Էդիկի Աբգարյանի ուղեկցումն ապահովելու անհնարինության պատճառով։
26.12.2023թ. ժամը 14:30 դատական նիստը չի կայացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից ամբաստանյալ Վահագն Աբգարյանի ուղեկցումն ապահովելու անհնարինության պատճառով։
10.01.2024թ. ժամը 14:30 դատական նիստը տեղի չի ունեցել ամբաստանյալ Վահագն Աբգարյանի կողմից դատական նիստը հետաձգելու դիմումի հիման վրա։
24.01.2024թ. ժամը 14:30 դատական նիստը տեղի չի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանի ուղեկցումն ապպահովելու անհնարինության պատճառով։
07.02.2024թ., 20.02.2024թ., 18.03.2024թ. դատական նիստերը կայացել են:
05.04.2024թ. ժամը 14:30 դատական նիստը չի կայացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից ամբաստանյալ Վահագն Աբգարյանի ուղեկցումն ապահովելու անհնարինության պատճառով, նույն օրը ժամը 15:00 դատական նիստը դարձյալ չի կայացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Լոռու մարզային վարչության կողմից ամբաստանյալ Վահագն Աբգարյանի ուղեկցումն ապահովելու անհնարինության պատճառով։ 17.06.2024թ.Վահագնին նորից դատարան չեն ուղեկցել:
10.05.2024թ. ժամը 14:30 դատական նիստը տեղի չի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանի ուղեկցումն ապահովելու անհնարինության պատճառով։
20.05.2024թ., 03.06.2024թ., 02.07.2024թ դատական նիստերը կայացել են:
18.07.2024թ. ժամը 14:30 դատական նիստը տեղի չի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանի ուղեկցումն ապահովելու անհնարինության պատճառով։
12.08.2024թ., 19.08.2024թ, 02.09.2024թ., 12.09.2024թ. դատական նիստերը կայացել են:
25.09.2024թ. ժամը 14:30-ի, 07.10.2024թ. դատական նիստերը չեն կայացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչության կողմից ամբաստանյալներ Վահագն Աբգարյանի եւ Վլադիմիր Դավթյանի ուղեկցումն ապահովելու անհնարինության պատճառով:
18.03.2025թ. ժամը 16:00-ի դատական նիստը չի կայացել ամբաստանյալ Վահագն Աբգարյանի առողջական վիճակի վերաբերյալ ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ «Վանաձոր» բժշկական ստորաբաժանման ղեկավարի ժ/պ Կ. Առուստամյանի կողմից ներկայացված գրության հիման վրա։
29-07-2025 նիստը չի կայացել ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՀՈԳՎ ոստիկանության Մուշի բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Նորսոյանի կողմից ներկայացված գրության հիման վրա՝ ամբաստանյալ Վլադիմիր Դավթյանի ուղեկցումն ապահովելու անհնարինության պատճառաբանությամբ, իսկ օրեր առաջ`սեպտեմբերի 2-ի նիստը հետաձգվել է նախագահող դատավորի ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու պատճառով։ Հետո պարզվեց, որ դատավորը նշանակվել է ՀՀ վերաքաննիչ դատարանի դատավոր:
ՄԱԿ-ի «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիա» (1984թ.)
Խոշտանգում է համարվում այն, երբ պաշտոնատար անձի կամ նրա հովանավորությամբ անձի նկատմամբ դիտավորությամբ առաջացվում է ուժեղ ֆիզիկական կամ հոգեբանական տառապանք՝ նպատակ ունենալով պատժել, վախեցնել կամ տեղեկություն ստանալ։
Դատական գործի տարիներով ձգձգումը, ամբաստանյալների տեղափոխումների «անհնարինության» անվերջ պատճառաբանությունները եւ առողջական խնդիրների անտեսումը հանգեցնում են անձի մշտական հոգեբանական տառապանքների, ինչը դիտվում է որպես խոշտանգման ձեւ։
2. Եվրոպական մարդու իրավունքների կոնվենցիա, 3-րդ հոդված Արգելվում է խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքը։
ԵՄԴ նախադեպային իրավունքը բազմիցս նշել է, որ անորոշ եւ անհարկի երկար կալանքը, անընդհատ ձգձգվող դատական գործընթացները, ինչպես նաեւ առողջական վիճակի անտեսումը պատժի մի ձեւ են, որն անցնում է արդար դատաքննության սահմաններից։
3. ՀՀ Սահմանադրություն, հոդված 25 Խոշտանգումը, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունքն արգելված է։
Երբ պետության իրավապահ եւ դատական մարմինները տարիներ շարունակ չեն ապահովում դատարան հասնելու իրավունքը, փաստացի անձը պահվում է իրավական անորոշության եւ հոգեբանական ճնշման պայմաններում, ինչը հակասում է Սահմանադրությանը։ ԱՆՆԱ ԾԱՌՈՒԿՅԱՆ Փաստաբան
«Առավոտ» օրաթերթ
10.09.2025թ.
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test