«Ինձ մոտ տպավորություն է, որ հայ ժողովրդի մոտ մի պատկերացում կա, երբ ասում ենք միջանցք, մենք պատկերացնում ենք երկու պատ, մեջտեղը՝ զինված մարդիկ, որտեղով մենակ Ադրբեջան են գնում-գալիս, և էլ ոչ մեկ մուտք չի կարող գործել։ Տենց բան չկա։ Այն, ինչ հիմա տեղի է ունենում, երբ Իրանից բեռները գալիս, գնում են Վրաստան, դա նույնպես այդ տրամաբանության մեջ կարող է միջանցք անվանվել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա լրագրողներին փորձում էր համոզել, թե հիմա կան սքաներներ, որոնք մեքենաներն են սքան անում, տարբեր ձևեր կան և ադրբեջանական բեռները կարող են այդ սքաներներով ստուգել, ոչ թե հայ սահմանապահները։
Լրագրողների հարցին՝ Ադրբեջանն ինչո՞ւ է ասում, որ ադրբեջանցին հայ սահմանապահի երես չպիտի տեսնի, Ալեն Սիմոնյանն այսպես պատասխանեց․ «Նենց չի, որ հայերի մեծամասնությունն ուզում է ադրբեջանցի սահմանապահի դեմք տեսնել, ու դա վատ է, որովհետև մենք հարևաններ ենք, և ժամանակի ընթացքում դա էլ է դուրս գալու․ հայերն ու ադրբեջանցիները Մոսկվայում իրար հետ բիզնես, ընկերություն են անում, իրար ծնունդների են գնում և իրար երես տեսնում։ Նույնը Վրաստանում և այլ երկրներում։ Մենք հարևաններ ենք, և դա կանցնի։ Այո, այդ լարվածությունը կա, վերքերը թարմ են՝ թե մեր, թե իրենց վերքերը»։
Լրագրողները հարցրին՝ իրե՞նց վերքերն ինչու են թարմ, Ալեն Սիմոնյանը հակադարձեց․ «Բա մենք մարդ չենք սպանե՞լ։ Եվ խոսքը դեմ առ դեմ շփվելու մասին է։ 5-10 տարի հետո դրա կարիքը չի լինելու։ Հետո լավ էլ իրար երես են տեսնելու, իրար հետ առևտուր են անելու»։
Լրագրողների հարցին՝ ՀՀ-ի համար սկզբունքայի՞ն է, որ նույն կերպ նվազագույնի հասցվի շփումը ադրբեջանցի սահմանապահի հետ, ապահովվի անխոչընդոտ անցում Ադրբեջանի տարածքով, նա պատասխանեց․ «Այդ զգայությունը երկու կողմից էլ կա, մեզ համար առաջնային և կարևոր է, որ կոմունիկացիաները հնարավորինս արագ բացվեն։ Մենք վստահ ենք, որ այդ խնդիրն այդքան արագ ու սուր կանգնած չէ և կարճ ժամանակահատվածում կլուծվի»։
Լրագրողները մի քանի անգամ հարցրին՝ մեզ համար սկզբունքային չէ՞ անխոչընդոտ անցումը և արդյոք բանակցություններում այդ հարցը բարձրացնո՞ւմ են, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Շատ կարճ ժամանակահատվածում հայերը և ադրբեջանցիներն առևտուր են անելու իրար հետ։ Ունենալու ենք հայ-ադրբեջանական միասնական շուկա, մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և մնացած քաղաքների շուկաներում։ Ինչքան էլ ուզում եք կենացներ խմեք, ելեք օդ, իջեք ներքև, դա անխուսափելի է»։
Լրագրողները կրկին հարցրին՝ այդ անխոչընդոտը լինելո՞ւ է, քանի որ ադրբեջանական կողմը պատրաստակամություն չի հայտնում, որ այդ անխոչընդոտ անցումը լինի, որ առանց ադրբեջանցի սահմանապահի երես տեսնելու հայերը անցնեն Ադրբեջանի տարածքով, մինչև հասնեն այն հանգրվանին, որի մասին խոսում է Ալեն Սիմոնյանը, նա արձագանքեց․ «Ինձ դուր չի գալիս ձեր մտածելակերպը։ Մենք դրա մասին չպետք է մտածենք, որովհետև Ադրբեջանը նույնպես շատ մեծ վերքեր ունի, Ադրբեջանը համարում է, որ 30 տարի, չեմ ասում ճիշտ է, սխալ է, ՀՀ-ն իրենց երկրի 20 տոկոսը պահել է օկուպացիայի տակ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test