ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Առաջիկա օրերին վարչապետը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։
Այս մասին տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հաստատել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Հարցին, թե Մոսկվայում տեղի կունենա՞ Փաշինյան-Պուտին հանդիպում՝ նա արձագանքել է. «Կարծում եմ՝ երկրի ղեկավարը չէր գնա Մոսկվա, եթե նման հանդիպում նախատեսված չլիներ»։
«Հնարավոր է՝ պարոն վարչապետը հանդիպում է ունենում վարչապետների ֆորմատով, որը պայմանավորված է մեր երկրի պառլամենտական լինելու, մնացածի՝ նախագահական լինելու հանգամանքով, բայց երկրի ղեկավարի այցը, եթե պաշտոնական է կամ աշխատանքային, չի կարող լինել առանց նման հանդիպման»,- ասել է Ալեն Սիմոնյանը։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test