Գյումրիում էլեկտրասյուների փտած, խարխլված վիճակը դարձել է քննարկման պատճառ` Գյումրու ՀԷՑ մասնաճյուղի նորանշանակ ղեկավար Սարիկ Մինասյանի և քաղաքապետարանի միջև։
Սարիկ Մինասյանը մի լուսանկար է տեղադրել իր ֆեյսբուքյան էջում, որտեղ ծռված հենասյուն է, սոցցանցի իր գրառմամբ անդրադարձել է խնդրին՝ ուղիղ մեղադրանք հնչեցնելով քաղաքապետարանին․
«Սա համայնքապետարանի կահավորած «անվտանգ» հենասյունն է, ներքևում՝ վերաբերմունքը Գյումրու հանդեպ։
Ուշագրավ է, որ Մինասյանի խոսքով՝ խնդիրն ուղիղ կապված է էլեկտրաէներգիայի վճարումների հետ, որոնք տարիներ շարունակ չեն կատարվել։
Ի պատասխան՝ Գյումրու քաղաքապետարանը հստակ հասկացրել է Սարիկ Մինասյանին, որ խնդրի պատասխանատուն այս դեպքում ինքն է և իր ղեկավարած կառույցը և ոչ թե համայնքային իշխանությունը ։ Քաղաքապետարանը տարածել է հայտարարություն և լուսանկարների շարք հրապարակել, ներկայացրել, որ խնդիրը նոր չէ և բազմիցս բարձրացվել է թե՛ բնակիչների, թե՛ քաղաքապետարանի կողմից․
«Գյումրու քաղաքապետարանը հիշեցնում է, որ քաղաքի տարբեր հատվածներում գտնվող էլեկտրասյուները երկար տարիներ շարունակ՝ դեռևս ԽՍՀՄ ժամանակներից, գտնվում են խարխլված և վնասված վիճակում։
Հաշվի առնելով բնակիչների անվտանգության և քաղաքի ենթակառուցվածքների պահպանման կարևորությունը՝ Գյումրու քաղաքապետարանը դիմում է Գյումրու ՀԷՑ մասնաճյուղի նորանշանակ ղեկավար Սարիկ Մինասյանին, խնդրում` ոչ թե պարզապես նկատել և դժգոհել, այլ զբաղվել հենասյուների վերանորոգմամբ՝ ապահովելով բնակիչների անվտանգությունը։
Ստացվում է` փաստացի պատասխանատվությունը ՀԷՑ-ի վրա է և սյուները խարխլված են դեռ ԽՍՀՄ ժամանակներից ու խնդրի լուծումն էլ պիտի ապահովվի էներգետիկ կառույցի կողմից։
Ուշագրավ է, որ քաղաքապետարանի արձագանքին Սարիկ Մինասյանը դեռ չի պատասխանել։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test