ՀՀ կառավարությունը 2025թ. օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար անհուսալի վարկեր ունեցողներին կհատկացնի 520 մլն դրամ։ Այս մասին համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ այս տարվա սեպտեմբերի 9-ի դրությամբ ծրագրի շահառու է դարձել 5 715 մարդ, որոնցից 789–ի վարկերն ամբողջովին մարվել են։ Վերջիններիս համար ՀՀ կառավարությունն արդեն իսկ հատկացրել է 156 մլն դրամ։
Ըստ նախարարի` շահառուներից 1 532–ը կամ 27 տոկոսը միջոցառմանը նախորդող ամիսներին չեն ունեցել ֆորմալ զբաղվածություն և միայն ծրագրի շահառու դառնալուց հետո են աշխատանք ձեռք բերել։
«Ծրագրի մեկ շահառուի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 201 հազար դրամ, մինչդեռ մինչ ծրագրի շահառու դառնալը նրա աշխատավարձը կազմել է շուրջ 145 հազար դրամ։ Այսինքն` 37 տոկոսի շրջանակում եղել է աճ։ Սա նաև ենթադրում է, որ տվյալ անձի աշխատավարձը դուրս է եկել ստվերից»,– ընդգծեց Թորոսյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ 540 շահառու դուրս են մնացել ծրագրից, քանի որ մինիմալ աշխատավարձի մասով չեն բավարարել ընթացիկ պահանջները։
Այս պահին ակտիվ շահառուների թիվը 4 381–ն է։
Այս ծրագրի իրագործման համար ընդհանուր առմամբ ՀՀ կառավարությունը հատկացրել է 1 մլրդ դրամ։ Եթե նախորդող 6 ամիսներին հատկացումը կազմել է 500 մլն դրամ, ապա 2025 թ. այս երեք ամիսների համար կհատկացվի ևս 520 մլն դրամ։
Հիշեցնենք` կառավարության աջակցության ծրագիրը հաստատվեց 2024 թվականի դեկտեմբերին։ Անհուսալի վարկեր ունեցող անձանց տնտեսական ակտիվության խթանման միջոցառման շահառուների աշխատավարձից բռնագանձվող գումարը 20% է՝ 24 ամիս ժամկետով։ Ըստ ՀՀ կենտրոնական բանկի տվյալների` 2024թ հոկտեմբերի 1-ի դրությամբ անհուսալի վարկ ունեցող ֆիզիկական անձ վարկառուների թիվը շուրջ 341 հազար է, իսկ նրանց վարկային բեռը՝ շուրջ 642 մլրդ դրամ։ Կառավարության ծրագրով շահառու կարող են լինել անձինք, որոնց վարկն արդեն 3 տարի է, ինչ անհուսալի է և չի գերազանցում 1 մլն դրամը: Ծրագրին դիմող քաղաքացու աշխատանք ունենալը պարտադիր պայման է։
Դիմումների ընդունումը մեկնարկել է 2025 թվականի փետրվարից, վերջնաժամկետը 2026 թ.-ի հունվարի 31–ն է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test