«Որդիս իր 1.5 տարեկան երեխային տարել էր մանկապարտեզ, մյուս երեխան էլ մեքենայի մեջ նստած է եղել, 7-8 մեքենայով եկել են իրավապահներն ու երեխաների աչքի առաջ բերման ենթարկել նրան»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
«Միքայել Սրբազանի դատին էր գնացել, կողքից մարդիկ ասացին՝ քեզ կկալանավորեն, որովհետև գնացել ես նիստին։ Երեխաների աչքի դիմաց բերման են ենթարկել մանկապարտեզի բակում, հիմա չգիտեմ՝ ինչեր են սարքում։ Բռնապետություն, ուրիշ բան չեմ կարող ասել»,–ասաց Ղուկասյանը։
Անդրադառնալով քնննչական կոմիտեի տարածած հայտարարությանը Վարդան Ղուկասյանն ասաց.
«Ինչ ուզենան, կգրեն, իրենց ձեռքը չէ՞։ Նալը, մեխը, չագուչը դրել է սեղանի վրա, յանի ուզում է ասել, որ չագուչը ձեռքս է, ինչ ուզեմ՝ կանեմ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր առավոտյան բերման է ենթարկել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը։
Քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնել էին, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով (շորթումը՝ հարկադրանքի այլ եղանակով)։ Վերջինս ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test