Սպիտակ տան ինքնությունը բացահայտել չցանկացած պաշտոնյան մամուլին ասել է, որ ԱՄՆ նախագահը հետևում է Լեհաստանի օդային սահմանի խախտման հետ կապված իրավիճակին և մտադիր է հեռախոսազրույց ունենալ լեհ պաշտոնակից Նավրոցկու հետ:
Միջազգային լրատվամիջոցները միաժամանակ հայտնում են, որ Լեհաստանի պահանջով ՆԱՏՕ-ն խորհրդակցություններ է սկսել՝ համաձայն Դաշինքի պայմանագրի չորրորդ հոդվածի: Այդ ընթացքում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Մեթյու Ոիթակերը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կպաշտպանի Դաշինքի տարածքի ամեն մի դյույմը»:
Այդուհանդերձ, հակասական մեկնաբանությունների տեղիք է տվել անձնական սոցիալական ցանցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բազմանշանակ գրառումը. «Ի՞նչ է կատարվել այնտեղ Լեհաստանի օդային սահմանի հետ: Սկսվե՜ց»:
Անհասկանալի է մնում, արդյոք նա նման սցենար կանխատեսո՞ւմ էր, թե՞ այլ բան է նկատի ունեցել: Ռուսաստանցի մի շարք փորձագետներ ենթադրում են, որ Լեհաստանը «սադրանքի է դիմել»:
Այս ֆոնին Լեհաստանի ՆԳ նախարարությունը պաշտոնապես հայտարարել է, որ երկրի տարածքում հայտնաբերվել են ոչ միայն խոցված ԱԹՍ-եր, այլև՝ «հրթիռի բեկորներ», իսկ արտաքին գործերի նախարարությունը հաստատել է տեղեկատվությունը, որ բելառուսական կողմը նախապես զգուշացրել է «շեղված ԱԹՍ-երի մասին»:
Լեհաստանի օդային տարածքի խախտման փաստի առթիվ շատ կոշտ հայտարարություն է արել Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստուրիոսը: Նա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղակիչ կոչ է արել «դադարեցնել Ուկրիանայի դեմ պատերազմը»:
Խիստ ուշագրավ է, որ Ուկրաինայի շուրջ ռուս-ամերիկյան բանակցությունների մեկնարկից ի վեր առաջին անգամ ԱՄՆ փոխնախագահ Վենսը հրապարակայնացրել է, որ Ռուսաստանը «վեց հազար քառակուսի կիլոմետր դեռևս չգրաված տարածք է պահանջում»: Հնարավո՞ր է, որ համաեվրոպական պատերազմի սպառնալիքի առարկայացմամբ ԱՄՆ-ը եվրոպական երկրներին փորձի համոզել, որ խաղաղության գինը Ռուսաստանի տարածքային պահանջների բավարարումն է:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test