Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». 2020-ին «Հայաստանի վերափոխման ռազմավարության» շապիկին Մասիս սարի նկարն էր hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». 2020-ին «Հայաստանի վերափոխման ռազմավարության» շապիկին Մասիս սարի նկարն էր

2020 թվականին Հայաստանի անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում՝ 44-օրյա պատերազմից ընդամենը մի քանի օր առաջ, Հայաստանի վարչապետը ներկայացնում էր մի ծրագիր, որն այսօր վերնագրից բռնած՝ ծիծաղ է առաջացնում ու վկայում այս իշխանությունների փոփոխականության մասին: Այն անվանել էին «Հայաստանի վերափոխման ռազմավարություն» եւ նույնիսկ վերափոխման ժամկետ էին սահմանել մինչեւ 2050 թվականը: Առաջին անգամ այս ռազմավարության մասին վարչապետը պատմեց Մատենադարանում՝ ելույթ ունենալով պատկառելի հանրույթի առաջ: Մարդիկ լուրջ, խորաթափանց հայացքներով լսում էին Փաշինյանի հեքիաթներն այն մասին, որ 2050 թվականին ՀՀ բնակչությունն առնվազն 5 միլիոնի է հասնելու, որ 1,5 մլն աշխատատեղ է ստեղծվելու, Հայաստանում էլ աղքատներ չեն լինելու, Հայաստանի ՀՆԱ-ն քսանապատկվելու է, միջին աշխատավարձը 7 անգամ բարձրանալու է, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դառնալու է աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մեդալակիր եւ այլն:

Իլֆ-Պետրովի գրչին արժանի այս գործից ոչ մի կետով մենք մազաչափ անգամ չենք մոտեցել դրանց իրականացմանը: Աղքատներն ավելացել են, գները բարձրացել են: Ճիշտ է, 2024 թվականի աղքատության վերաբերյալ տվյալները դեռ հրապարակված չեն, բայց վերջին 7-8 տարիների ընթացքում աղքատության ցուցանիշը կրճատվել է ընդամենը 4-5 տոկոսով, այն էլ՝ աղքատությունը հաշվարկելու մեթոդաբանության խորամանկ փոփոխությունների հաշվին: Հայաստանն աղքատության ցուցանիշներով տարածաշրջանում ամենավերջին երկիրն է: Եթե հաշվի առնենք, որ վերջին տարիներին կտրուկ աճել է վարկերի քանակը, ապա պարզ է, որ մեր կենսամակարդակը չի կարող թռիչքաձեւ աճ գրանցել: Բայց սա դեռ ոչինչ: Ի վերջո, մինչեւ 2050 թվականը դեռ ժամանակ ունենք, ու ոչ ոք չի արգելել հավատալ հրաշքներին: Ավելի աբսուրդային է այն, որ 2020 թվականին առաջարկված վերափոխման այս պլանի ու այսօրվա Նիկոլի գաղափարների միջեւ մեծ խզում, հակասություն կա:

Օրինակ, 2050 թվականի ռազմավարության այս ծրագրով նախատեսվում էր մինչեւ 2050-ն ունենալ մեկ շնչի հաշվով աշխարհի ամենամարտունակ բանակը, աշխարհի 10 ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը: Ինչպե՞ս ենք ամենամարտունակ բանակն ունենալու, եթե 20 թվականից այս կողմ զենք-զինամթերք չի բերվել, ոչ մի մեծ զորավարժություն չի եղել, դիրքեր են հանձնվել թշնամուն, բանակը կրճատվել է, իսկ այս տարի հայտարարեցին, որ բանակին ուղղված ֆինանսական հատկացումներն են կրճատվելու: Սպաների, զինվորականների աշխատավարձերը կա՛մ չեն բարձրացել, կա՛մ «դժվարանցանելի» ատեստացիաների միջոցով են չնչին չափով բարձրացել, իսկ բանակային ծառայության պայմանները երբեւիցե այսօրվա նման անբարենպաստ չեն եղել:

Արդյո՞ք այն, ինչ կատարվում է այսօր բանակի հետ, համապատասխանում է 2050-ի ռազմավարությանը: Հարցին պատասխանելով՝ ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն ասում է. «Իրենք ասելու են՝ մենք պարտվել ենք պատերազմում եւ էլ չենք կարող իրականացնել դա: Բայց այդ ամբողջ «2050»-ից ամենամեծ խնդիրն այն էր, որ Արցախն այնտեղ հիշատակված չէր: Ես մեկուկես ժամ լսել եմ դա, եւ այդ ընթացքում Արցախի մասին միայն մեկ անգամ է հիշատակվել, այն էլ՝ մեղադրանքներից պաշտպանվելու համատեքստում, երբ նա ասում է, որ իր դեմ տեղեկատվական պատերազմ են վարում, մեղադրում են Ղարաբաղը ծախելու մեջ: Բայց կան ավելի կարեւոր փաստաթղթեր, քան «2050»-ը՝ ՔՊ-ի նախընտրական ծրագիրը, որը հետո հանեցին կայքից, կառավարության ծրագիրը, որտեղ, օրինակ, գրված էր, որ Արցախի ինքնորոշման համար պետք է կռիվ տան, որ Մինսկի խումբն են վերակենդանացնելու եւ այլն: Եվ դրանց կողքին, օրինակ` կառավարության ծրագրի, որն օրենք է, «2050»-ը քննարկելու իմաստ չկա»:

Բայցեւայնպես քննարկենք, քանի որ դժվար թե գտնենք ավելի զավեշտալի, կառավարության ռեալ քայլերին, իրական քաղաքականությանն ավելի շատ հակասող փաստաթուղթ, քան «2050»-ն է: Օրինակ, այդ փաստաթղթում խոսվում է ազգային արժեքներից ու ազգային ապրելակերպից, բուհերի վարկանիշի բարձրացման, միջազգային վարկանիշային սանդղակներում գոնե 3 հայկական բուհ ունենալու մասին, իսկ բուհական կրթությունն ամենաանտեսված ոլորտն է դարձել: Փաստաթղթի կազմի վրա էլ Արարատ սարն է, որը Փաշինյանը 2020-ից հետո ուրացել է` այն փոխարինելով Արագածով:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test