Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վարդանյան․ Փաշինյանն ԱԺ–ում էր՝ որևէ հարցի որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ panarmenian.net panarmenian.net

time
Վարդանյան․ Փաշինյանն ԱԺ–ում էր՝ որևէ հարցի որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ

PanARMENIAN.Net - «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է, որ սեպտեմբերի 10–ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ ԱԺ-ում «ներկայացնում էր իր «ձեռքբերում» «դարակազմիկ» փաստթղթերը»:

Նա գրել է, որ «որևէ հարցի որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ»։

«Ընդդիմության քննադատները սպասում էին երկաթբետոնյա, ակնառու փաստեր, պարզ հարցերի նույնքան պարզ ու համոզիչ պատասխաններ, որով պետք է ապացուցվեր, որ Փաշինյանը բերել է այդքան ցանկալի խաղաղություն:

Այնինչ պարզվեց՝ ամեն ինչ ավելի վատ է, քան նույնիսկ մենք էինք պատկերացնում: Բացի ընդդիմադիրներին պիտակավորելուց որևէ հարցի որևէ հոդաբաշխ պատասխան մեր հանրությունը չստացավ:

Պատգամավոր.

-Եթե ձեր տված ճանապարհին տեղի ունենա պատահար, մեր իրավապահները կարող են միջամտել:

Փաշինյան.

-Ես ձեր անտրամաբանական հարցերին չեմ պատասխանի:

Պատգամավոր.

-Կարող եք պատմությունից գեթ մեկ օրինակ բերել, երբ գերիներով ու օկուպացված տարածքներով խաղաղություն է հաստատվել

Փաշինյան.

-Դուք հա՞յ եք:

Պատգամավոր.

-Ինչպես է արդեն խաղաղություն, եթե մեր հասարակությանն Ալիևն անվանում է «հիվանդ» ու պահանջում է փոխել սահմանադրությունը:

Փաշինյան.

-Դուք ողբ եք ուզում

Խոշոր հաշվով այն ամենն, ինչ հարկավոր է իմանալ օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերի մասին»,–ասվում է գրառման մեջ։

Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:

Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test