«Մեզ պարզ դարձավ, որ ընդդիմությանը վերագրվող նոր մեղադրանք կա։ Ալեն Սիմոնյանը, Հասմիկ Հակոբյանը ընդդիմությանը մեղադրում են, ասում են՝ լուրջ եք ասո՞ւմ, Միքայել Սրբազանը ձեզ քննադատել է, ձեր մասին վատ բաներ է ասել, ո՞նց եք իրեն քաղբանտարկյալ համարում»,- ԱԺ նիստում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
Նրա խոսքով՝ մարդու քննադատելով կամ չքննադատելով չի որոշվում այդ մարդու նկատմամբ քաղաքական հետապնդում կա, թե չկա։ «Այ այդտեղ է մեր ու ձեր գլխավոր տարբերությունը։ Այ այդտեղ է որոշվում, որ ձերը արդարադատություն չի, ձերը վրեժխնդրություն է»,-նշել է պատգամավորը։
Վարդանյանը նաև մի այլ օրինակ բերեց՝ դիմելով իշխանական կին պատգամավորնեին․ «Հատկապես կին պատգամավորներ, մեկի համար այս ընթացքում երաշխավորություն տվե՞լ եք ապօրինի կալանքների համար, կամ մի գործ այս ընթացքում ձեր սիրտը շարժե՞լ է, բացի Ալեն Սիմոնյանի հարազատի գործը»։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test