Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Սրբապիղծից ներողություն չեմ պատրաստվում խնդրել hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Սրբապիղծից ներողություն չեմ պատրաստվում խնդրել

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն իր էջում տեղեկացրել է, որ հաղթել է դատական բոլոր ատյաններում, եւ, «ըստ այդմ՝ դատարանը պարտավորեցրել է Սոֆիա Հովսեփյանին՝ ներողություն խնդրել, տեղադրելով հետեւյալ հայտարարությունը․ «Ես՝ Սոֆիա Հովսեփյանս, 04.08.2023 թվականին Ֆեյսբուք սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում պարոն Թորոսյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ հրապարակումն իր մեջ պարունակում է վիրավորական արտահայտություններ Արսեն Թորոսյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Թորոսյանից»»,- գրել է Թորոսյանը:

Արսեն Թորոսյանի վերաբերյալ Սոֆյա Հովսեփյանի կատարած գրառումը Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով վերջերս ճանաչվել է որպես վիրավորանք: Սոֆյա Հովսեփյանին հարցրինք` պատրաստվո՞ւմ է արդյոք Արսեն Թորոսյանից ներողություն խնդրել: Նա ասաց. «Բոլոր ատյաններն անցել եմ, մի քանի օր առաջ եմ Վճռաբեկ դատարանից տեղեկացել, որ որոշումը բեկանման չի ենթարկվել: Ինձ պարտավորեցնում են նաեւ գումար վճարել` 100 հազար դրամ եւ մի փոքր ավելի: Այս իշխանության համար կանանց դատի տալը նորմալ է: Բայց ես բացարձակ խնդիր չեմ տեսնում, միեւնույն ժամանակ սրբապիղծից ներողություն չեմ պատրաստվում խնդրել, որովհետեւ պնդում եմ, որ նա սրբապիղծ է: Նրա կառավարման ժամանակ էր, որ զինվորների դիակները շպրտվեցին նկուղներում, այնպես որ՝ ես իմ կարծիքը չեմ փոխել նրա մասին: Նա կտեսնի իր ծոծրակը, սակայն իմ ներողությունը չի տեսնի: Նա՝ ինքը, պետք է հայ ազգից ներողություն խնդրի, ներողություն խնդրի զինվորներից, զինվորների ծնողներից»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test