Սեպտեմբերի 9-ին Իսրայելի օդուժը Կատարի մայրաքաղաք Դոհայում ռմբակոծել է պաղեստինյան ՀԱՄԱՍ կազմակերպության քաղաքական թևի գրասենյակը: Նույն օրն Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Հիքմեթ Հաջիևը Վաշինգտոնում «մի շարք կարևոր հանդիպումներ է ունեցել», հայտնում են Բաքվի լրատվամիջոցները:
Նույն աղբյուրները, սակայն, նշում են Հաջիևի միայն երկու՝ սենատոր Բրայան Մաստի և Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Սթիվ Դեյնսի, հետ հանդիպումները: Ընդսմին, երկու դեպքում էլ Հաջիևը զրուցակիցների ուշադրությունը հրավիրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման գործողությունը սառեցնելու «բացառիկ կարևորության» վրա:
Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը բավական բարձրաստիճան պաշտոնյա է և եթե ԱՄՆ խորհրդարանականների հետ քննարկումներում շեշտադրել է Միացյալ Նահանգների հետ Ադրբեջանի ռազմավարական գործընկերության հեռանկարայնությունը, պետք է ենթադրել, որ նա քննարկումներ է ունեցել նաև ԱՄՆ գործադիր իշխանության ներկայացուցիչների հետ:
ԱՄՆ-ն և Ադրբեջանն օգոստոսի 8-ին ռազմավարական համագործակցության խարտիա մշակելու նպատակով աշխատանքային խմբեր ձևավորելու հուշագիր են ստորագրել: Հաջիևը, հավանաբար, ամերիկյան կողմին ներկայացրել է համատեղ մշակումների վերաբերյալ Բաքվի պատկերացումները:
Չափազանց խորդանշական է, որ երբ Ադրբեջանի դաշնակից Իսրայելը գրոհել է Դոհան, Կատարի ԶՈՒ հատուկ նշանակության զորաջոկատը Բաքվում մասնակցել է բազմազգ զորավարժությունների բացման հանդիսությանը:
«Վաշինգտոն պոստը» Դոհայի դեմ իսրայելական հարվածներն անվանել է «ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Կատարին դավաճանություն»: Թերթը, վկայակոչելով սեփական աղբյուրներին, տեղեկացնում է, որ նախօրեին ՀԱՄԱՍ-ի առաջնորդները Միացյալ Նահնագներից անվտանգության և անձեռնմխելիության լիակատար երաշխիքներ են ստացել՝ նախքան նիստ կգումարեին, որպեսզի քննարկեն «փոխանկման գործարքի» վերջին՝ ամերիկյան նախագիծը:
Հայ-ադրբեջանական կարգավորումը ֆորմալ առումով երկկողմ գործընթաց է, բայց օգոստոսի 8-ից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առնվազն քաղաքական երաշխավոր է կամ ընկալվում է որպես այդպիսին: Որքանո՞վ են կայուն հայ-ադրբեջանական կարգավորման ամերիկյան «երաշխիքները»:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test