Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ես նայում, նայում ու չեմ տեսնում ձեր բերած խաղաղությունը․ Աննա Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանին news.am news.am

time

Ես մեկ անգամ եմ ավետել խաղաղության մասին, դա օգոստոսի 18–ի իմ ուղերձն է եղել. այդ ուղերձում ասել եմ, որ ինչքան հարց լինի, ես պատասխանելու եմ։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10–ին, ԱԺ–ում հարցուպատասխանի ժամանակ նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այո, գերեվարվածների խնդիրը կա եւ ամենօրյա աշխատանք է արվում այդ ուղղությամբ։ Ասում եք՝ օգոստոսի 8–ը նախընտրական քարոզարշավ է։ Այսինքն դա լավ բա՞ն է, փաստորեն։ Ասում են՝ դա կապիտուլյացիա է։ Խելամիտ քաղաքական ուժը գալիս ասում է՝ ժողովուրդ, ես կապիտուլյացիա եմ արել, այսինքն դա լավ բա՞ն է։ Եթե դա լավ բան չի, ու մենք դրանով նախընտրական քարոզարշավ ենք անում, ուրախացեք, որովհետեւ վատ բանով նախընտրական քարոզարշավ ենք անելու, սրանից բխող հետեւանքներով։ Ինչի՞ եք տխուր։ Իսկ եթե լավ բան է, մենք քարոզարշավ չենք անում, մենք այդ լավ բանն ենք անում»,–ասաց նա։

Խոսելով Տավուշում սահմանազատման մասին, Փաշինյանն ասաց. «Ես բոլորին հրավիրում եմ, թող գնան Կիրանց գյուղը նայեն։ Էդ որ ողբ էին ողբում, ասում էին՝ Ոսկեպարի եկեղեցին ի՞նչ եղավ։ Այսօր թող գնան Կիրանցը նայեն։ Այսօր Կիրանց գյուղը ցուցադրական բնակավայր է։ Ասում են՝ մարդիկ գնում են։ Կիրանցը իր լավագույն ժամանակներում ունեցել է 84 տուն, այսօր 50 տուն է կառուցվում Կիրանցում։ Բա էդ ողբի հեղինակներն իրենց ողբի պատասխանը տալո՞ւ են»,–ասաց նա։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն արձագանքեց. «Դուք գիտակցված մեր պետությունը տարել եք պատերազմի, ողբ եք կապել ամբողջ ազգի վրա ու մեզ ողբի մեջ եք մեղադրո՞ւմ։ Սա նախընտրական քարոզարշավ է, որովհետեւ դուք ստացել եք Թրամփի հետ նկար ու մի թուղթ, որի վրա գրված է «խաղաղության պայմանագիր», բայց չեք ստացել իրողություններ, որոնք կարող էին նշանակել խաղաղություն՝ գերիների վերադարձով, տարածքների դեօկուպացիայով։ Դա էլ հերիք չի, ասում են՝ վերջնական ստորագրման համար պետք է մի հատ էլ ձեր սահմանադրությունը փոխեք։ Մեր հասարակությանը հիվանդ են ասում, նվաստացնում են։ Լավ ի՞նչ եք ստացել, մեր սահմանները չեն բացվել, ո՞ր ճանապարհն է ապաշրջափակվել, բացի նրանից, որ Մեղրիով ճանապարհ եք տալիս։ Ես Գորի–Կապան ճանապարհով կարո՞ղ եմ անխոչընդոտ գնալ։ Երասխով ճանապարհը մեզ համար անխոչընդոտ լինելո՞ւ է, թե՞ չի լինելու։ Դուք խաղաղությոն չեք բերել և չեք կարող բերել այն պայմաններում, երբ պատերազմ ու ողբ եք բերել»։

Փաշինյանն էլ պատասխանեց. «Ես բերել եմ իրական անկախություն, իրական պետականություն, ես այն ապագան, որի մասին մենք բոլորս երազում էինք, թե երնեկ կլինի՞ այդ ապագան, թե ոչ, ես բերել եմ այսօր։ Այդ խաղաղությունն այսօր է։ Այսօր Զվարթնոցից ինքնաթիռ է թռչում Կապան, դա է խաղաղություն, որ մարդիկ ապրում են առանց վախի։ Խաղաղությունն արդեն եկել է։ Դուք մի խնդիր ունեք՝ հաստատված խաղաղությունը քայքայելու, ես դա ձեզ թույլ չեմ տալու, չերազեք նույնիսկ։ Եթե սպառնալու տեղը գա, կսպառնամ էլ, այն դեպքերում, երբ բանը հասնի Հայաստանի պետական շահերին, պետական անվտանգությանը։ Ով որ Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը սպառնում է, ես էնպես կսպառնամ, որ ճնշումը կբարձրանա»,–ասաց նա։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test