Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իշխանության ինքնապատկերը hraparak.am hraparak.am

time
Իշխանության ինքնապատկերը

2000-ականների սկզբից «Ա1+»-ի ու Նոյյան Տապանի խնդիրներից, 2003-ի ՀՀ նախագահական ընտրություններից հետո ակտիվորեն մասնակցել եմ քաղաքական գործընթացներին: Սկզում որպես լրագրող, այնուհետև հասարակական կազմակերպության անդամ ու աշխատակից՝ հետևել ու խորությամբ դիտարկել եմ դրանք: Բազմաթիվ աննորմալություններ, բնականաբար, շատ եմ տեսել դեռ նախկինների օրոք: Որովհետև եթե դրանք չլինեին, ապա 2018-ին չէր լինի նաև ժողովրդական ընդվզումը, ինչը հանգեցրեց ՔՊ-ական խմբակի և նրա ղեկավարի իշխանության գալուն: Սակայն պետք է խոստովանեմ, որ մինչև այսօր տեղյակ չեմ եղել մի երևույթի: Այն է՝ ընդդիմախոսներին սպառնալիքներ ու վիրավորանքներ հասցեագրելը քաղաքականությամբ զբաղվելու ամենաիսկական դրսևորումն է:

ԱԺ-ում ՔՊ խմբակցության քարտուղար Հովհաննիսյան Արթուրի կարծիքով ինքը զբաղվում է քաղաքականությամբ, իսկ հակառակ կողմում՝ շառլատանությամբ և խաբեությամբ։ Հակառակ կողմ ասելով վերջինս նկատի ունի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագուհի Թովմասյանին: Իսկ թե ինչպես է իշխող խմբակցության քարտուղարը զբաղվում քաղաքականությամբ, մի փոքր հիշեցում անեմ․ 2023-ի ապրիլին ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում քննարկվում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ընտրության հարցը։ Ընդդիմության թեկնածու, Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի հասցեին այդ օրը հնչեցին բազմաթիվ վիրավորանքներ ու սպառնալիքներ:

Եվ այդ թվում մեր հակահերոսի կողմից: Իսկ դրանց թագն ու պսակը նախկինում լրագրող Հովհաննիսյանի թևավոր դարձած խոսքն էր. «Մեր ժողովրդին մեկը բան ասի՝ լեզուն կկտրեմ, ականջներն էլ հետը»: Ինչպես երևում է, վերջինիս կարծիքով, քաղաքականությամբ զբաղվելը նշանակում է ընդդիմախոսի լեզուն և ականջները կտրելը: Ինչի համար, ի դեպ, ինքը դեռևս պատիժ չի կրել:

Հետո ասվեց, որ Էդգար Ղազարյանը սադրել է իրենց՝ երբ 2018-ի հեղափոխությունը որակել է որպես «ադրբեջանաթուրքական»: Ինչն, իհարկե, իրականության խեղաթյուրում էր: 2018 թվականին տեղի ունեցած իրադարձությունները ադրբեջանա-թուրքական հեղափոխություն որակելիս Էդգար Ղազարյանը նկատի ուներ ոչ թե հայ ժողովրդի վարքագիծը, այլ դրա շահառուներին: Սա այն դեպքն է, երբ ասված խոսքն ամեն մարդ հասկանում է իր մտավոր կարողությունների չափով և այնպես, ինչպես ձեռ է տալիս իրեն: Իսկ որ 2018-ին մեր ժողովուրդն օգտագործվեց թուրք-ադրբեջանական շահերն առաջ մղելու նպատակով՝ այսօր միայն կույրը կարող է դա չտեսնել, ու կիսագրագետ անձն էլ՝ չգիտակցել:

Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան գրառման մեջ խոսում է հայհոյանքի ու անեծքի արժանանալու, զրպարտանքի ու վիրավորանքի, անձին լռեցնելու համար նրա ընտանիքն ու ընկերներին թիրախավորելու մասին: Եվ դրա պատճառն այն է, որ, բռնվեք, ինքը խոսում է ճշմարտությունից: Դա այնքան անսովոր էր, որ մի պահ ինձ թվաց, թե Հովհանիսյանը ոչ թե իշխանության, այլ ընդդիմության ներկայացուցիչն է: Պատկերացնո՞ւմ եք՝ ՀՀ ԱԺ-ում իշխող խմբակցության քարտուղարը բողոքում է նման երևույթներից: Ենթադրում եմ, որ մոռացել է, թե ինչ էին անում իրենց խմբակի անդամները 2018-ի իրադարձությունների ժամանակ: Հուսով եմ, որ հետագայում՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին հեռացնելուց հետո, այդ առումով ամենացնցող վկայությունը կտա հանրապետական Էդուարդ Շարմազանովի դուստրը:

Նախկին լրագրողը շարունակում է. «Վերջին 7-8 տարիների հայաստանյան քաղաքական կյանքը դեռ հեռու է մեր պատկերացումներից»: Հաշվի առնելով, որ դրանց պատկերացումները 2018-ին ընդդիմախոսների ընտանիքներին դատարկ դագաղներն ուղարկելուց այն կողմ չեն անցել, արձանագրենք, որ այսօրվա ընդդիմությունն, այո, հեռու է նման բան անելուց: Ինչ մնում է «փողի, գողացածը պահելու, էլի գողանալու ու լափելու»-ն, ապա հենց դրա շնորհիվ են իրենք այսօր իշխանության գլուխ: Եվ փորձում են հարստանալ շատ ավելի արագ տեմպերով, քանի որ վստահ չեն, որ վաղը կամ մյուս օրը ևս մնալու են իշխանության մեջ:

Անդրադառնալով «արտաքին ուժերին ծառայելու համար են համախմբվել» արտահայտությանը՝ կարող ենք արձանագրել, որ դա իսկապես ճշմարտություն է: Սակայն ճշմարտություն է, որը նկարագրում է ոչ թե ընդդիմության գործունեությունը, այլ հենց ՀՀ իշխանությունների վարքը: Որովհետև ողջ աշխարհում երևի միայն իրենց է հաջողվել ինքնիշխանության ամրապնդման կարգախոսներով զրոյացնել այն ու մնալ իշխանություն: Եվ ծառայելով ոչ թե ընդհանրապես արտաքին ուժերին, այլ մեր ժողովրդի ավանդական թշնամիներին՝ դա ներկայացնել որպես ավելի մեծ անկախությսն դրսևորում, քան առկա էր նախկինների օրոք: Էլ չասած բազմաթիվ կորուստների մասին:

Եվ ամենավերջինն ու ամենախնդալունն այն է, որ խոսում է քաղաքական դաշտը ջունգլիների վերածելու ու վախկոտ ու արագավազ նապաստակներ բուծելու մասին: Այս առումով, իմ կարծիքով, յուրաքանչյուր գրագետ անձնավորություն կտեսնի գործող իշխանության ինքնապատկերը: Որովհետև նրա ներկայացուցիչների «քաջությունն ու համարձակությունը» կսպառվեն ճիշտ նույն ժամին, որ ժամին որ գա իրենց իշխանության վերջը: Ու նրանց կմնա իսկապես արագավազ նապաստակների նման փախչել ․․․ արդարադատությունից:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test