Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Ոնց ուզում եք մեկնաբանեք՝ պետք է տեղավորվի 5 բառի մեջ․ Փաշինյանը՝ «անխոչընդոտ ճանապարհի» շահարկումների մասին armtimes.com armtimes.com

time
Ոնց ուզում եք մեկնաբանեք՝ պետք է տեղավորվի 5 բառի մեջ․ Փաշինյանը՝ «անխոչընդոտ ճանապարհի» շահարկումների մասին

Ես տեսնում եմ, որ «անխոչընդոտ ճանապարհի» հետ կապված կան տարբեր քննարկումներ, մեկնաբանություններ. ես ասում եմ՝ ինչ մեկնաբանություն ուզում եք տվեք, փաստաթղթում գրված է, որ այդ ջանքերը պետք է ներառեն հինգ տերմին՝ տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն, իրավազորություն, փոխադարձություն, սահմանների անխախտելիություն։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արծվիկ Մինասյանի՝ վաշինգտոնյան հուշագրին առնչվող դիտարկումներին։

«Մենք այդ տերմինաբանությունը այսօր գոյություն ունեցող մեր օրենսդրության և իրավապայմանագրային բազայի մեջ ունենք։ Մենք անխոչընդոտ տրանսպորտային հաղորդակցություն ունենք ԵԱՏՄ շրջանակներում, ԱՊՀ շրջանակում։ Դա որևէ նոր էլեմենտ մեր իրավապայմանագրային բազայի մեջ չի բերում, դա շատ վաղուց կա»,- ասաց վարչապետը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test