ՀՀ-ում գործող բազմաթիվ հոգևորականներ նաև ՀՀ քաղաքացի են, Հայաստանի Հանրապետությունն էլ ժողովրդավարական երկիր է, և մարդիկ ունեն խոսքի ազատության իրավունք, որը որոշակի դեպքերում օրենսդրությամբ սահմանափակված է:
Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ խոսքի ազատությունը չի կարելի օգտագործել բռնության, բռնությամբ իշխանություն զավթելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար:
Անդրադառնալով Հովհաննավանք վանական համալիրի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանին կարգալույծ անելու վերաբերյալ լուրերին՝ վարչապետն ասաց՝ ՀԱԵ-ն պետք է հրապարակայնորեն քննի այդ հարցը և պարզաբանի, թե Տեր Արամը եկեղեցական ինչ կանոն է խախտել:
«Ես միանշանակ և աներկբա իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արամին առաջին հերթին որպես ՀԱԵ հետևորդ և այն հոգևորականներին, որոնք աջակցում են խնդիրների հասցեագրման օրակարգին, և որևէ կասկած չկա, որ ես իմ ուժերի ներածի չափով կկանգնեմ բոլոր նման հոգևորականների կողքին, թիկունք կկանգնեմ»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ նույն կոչը կանի նաև հոգևորականներին, քանի որ իրենք պետք է խոսեն իրենց խնդիրների մասին:
«Ե՛վ Տեր Արամը, և՛ մյուս հոգևորականները, որոնք այս հոգևոր նորոգման օրակարգի մեջ են, միանշանակ ունեն իմ աջակցությունը, և ես բոլոր հնարավոր թույլատրելի միջոցներով կաջակցեմ նրանց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test