Այսօր Հակալոռուպցիոն դատարանում՝ դատավոր Գիվի Հովհաննիսյանի նախագահությամբ, տեղի է ունենում ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի գործով հերթական գործով դատական նիստը: Այս մեկը պայմանականորեն անվանում են «Բաղդասարովի գործ»:
Դատական նիստի սկզբում կողմերը համաձայնության եկան տեսանկարահանման ու մեդիալուսաբանման հարցում, ապա դատավորն ասաց, որ ինքը՝ որպես փաստաբան, «Մարտի 1»-ի գործով պաշտպանել է իր եղբորն ու հորը, սակայն այս գործով ինքնաբացարկի հիմքեր չունի, կարող է լինել անկողմնակալ:
Հանրային մեղադրող Ծովակ Մնացականյանը հավատաց դատավորին. Նրա կարծիքով՝ Գիվի Հովհաննիսյանը կարող է լինել անաչառ:
Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանն էլ, դիմելով դատավորին, ասաց.
«Ձեր հայրիկը ենթարկվել է, իսկ պարոն Սարգսյանը հիմա է ենթարկվում ապօրինի հետապնդման, բայց եթե կարծում եք՝ կարող եք անաչառ դատել, ես այս պահին խնդիր չեմ տեսնում»:
Կողմերն այլ բացարկներ չունեին:
Հաջորդիվ Սերժ Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին այս վարույթը ևս միացնել մյուս երկու վարույթներին:
Դատավոր Գիվի Հովհաննիսյանը բավարարեց միջնորդությունը, գտավ, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քննվող բոլոր վարույթները պետք է միավորվեն: Դատական նիստը հետաձգվեց անորոշ ժամանակով, մինչև Հակակոռուպցիոն դատարանի նախագահը դրա վերաբերյալ որոշում կկայացնի:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Սերժ Սարգսյանը 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի փետրվարի 19-ը՝ ՀՀ վարչապետի, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 17-ը՝ ՀՀ նախագահի, իսկ 2018 թվականի ապրիլի 17-ից մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը՝ ՀՀ վարչապետի պաշտոնը, ինչպես նաև 2006 թվականից հանդիսանալով Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության՝ գույքային, առևտրատնտեսական, ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխայիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն:
Բացի այդ, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 ՀՀ դրամով, վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test