«Իշխանափոխության հարցը մշտապես մեր օրակարգում ներկա է եղել, այսօր էլ ներկա է։ Եվ դրան հասնելու ամենաճիշտ եւ օպտիմալ տարբերակը անվստահություն հայտնելն է կառավարությանը, վարչապետին, այսինքն՝ իմպիչմենտն է»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հրապարակումներին, որ ՀՀԿ-ն օրակարգ է մտցրել իմպիչմենտի հարցը, եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ-ում խորհրդարանական լսումներ է հրավիրելու այս հարցով։
Սերժ Սարգսյանը նշեց, որ խորհրդարանը ոչ միայն խոսելու տեղ է, այլ նաեւ լսելու տեղ է, եւ ով ականջ ունի՝ կլսի։ «Հատկապես որ խորհրդարանական լսումներին հիմնականում խոսում են այն մարդիկ, ովքեր տարին մեկ, երկու, երեք անգամ են հնարավորություն ունենում, չլինելով պատգամավոր, խոսել Ազգային ժողովի ամբիոնից։ Տեսեք, երեկ ի՞նչ տեղի ունեցավ աշխարհում՝ երկու խոշոր իրադարձություն՝ Նեպալում եւ Ֆրանսիայում։ Եվ ժողովրդի վստահությունը չվայելող կառավարությանը քշելու կամ իմպիչմենտի ենթարկվելու երկու ձեւ է։ Մեկ ձեւը Նեպալինն էր՝ բռնություններով, սպանություններով, մյուս ձեւը Ֆրանսիայինը՝ խորհրդարանի միջոցով։ Հիմա մեր ժողովրդին մենք ի՞նչ առաջարկենք»,- ասաց նա։
Հարցին, թե ինչո՞ւ այդ հարցում Ռոբերտ Քոչարյանի հետ չեն կարողանում ընդհանուր հայտարարի գալ, Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Կարծեմ ձեզ մի քանի անգամ խնդրել եմ, որ երկրորդ նախագահի մասով ինձ հարց մի տվեք»։
Մանրամասները՝ տեսանյութում
Նշենք, որ Հակակոռուպցիոն դատարանում` դատավոր Արամ Գրիգորյանի նախագահությամբ, այսօր շարունակվում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, Վալերի Գրիգորյանի եւ Ալեքսան Ալեքսանյանի վերաբերյալ՝ Եռաբլուր պանթեոնի հարակից տարածքներում գտնվող հողատարածքների գործով դատական նիստը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test