Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Սեպտեմբերի 11-ին ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան sputnik sputnik

time
Սեպտեմբերի 11-ին ցիկլոն կներթափանցի Հայաստան. Գագիկ Սուրենյան
ԵՐԵՎԱՆ, 10 սեպտեմբերի – Sputnik. Սեպտեմբերի 11-ին Հայաստանում սպասվում է ցիկլոնի ներթափանցում Սև ծովի շրջաններից։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Հանրապետության գրեթե ամբողջ տարածքում անձրև և ամպրոպ, ինչպես նաև ջերմաստիճանի անկում կլինի՝ այսօրվա համեմատ մոտ 5-6 աստիճանով»,– նշել է Սուրենյանը ֆեյսբուքյան էջում։
Նրա խոսքով՝ վաղվանից օրերը ո՛չ շատ շոգ կինեն, ո՛չ էլ շատ սառը։
Սուրենյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց, որ այս տարվա սեպտեմբերի առաջին տասնօրյակը նախորդ 5 տարիների նույն ժամանակահատվածից շատ չի տարբերվել։
«Ունեցել ենք ավելի բարձր ջերմաստիճաններ, երբ Արարատյան դաշտում հասել է 40 աստիճանի, իսկ այս սեպտեմբերի առաջին օրերին արձանագրել ենք միnչև 38 աստիճան տաքություն»,– ասաց նա։
Սուրենյանը տեղեկացրեց, որ այս ամսվա համար տեղումները կանխատեսել են նորմայի սահմաններում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test