Քիքբոքսինգի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Ռոյ Բեյքերի հետ այցելեցինք «Օլիմպավան»՝ ներկայացնելու մեր մարզիկների համար ստեղծված ժամանակակից պայմանները։Հյուրն իր բարձր գնահատականը տվեց տեսածին՝ առանձնահատուկ ընդգծելով նման սպորտային միջավայրի կարևորությունը՝ թե՛ մարզումների, և թե՛ երիտասարդների դաստիարակության համար։Օրվա գլխավոր իրադարձությունը Դավթաշենում Քիքբոքսինգի նորաբաց մարզադահլիճի բացումն էր։ Մարզահամալիրը հիմնովին վերանորոգվել է մեր ընտանիքի նախաձեռնությամբ և աջակցությամբ՝ որպես ներդրում Հայաստանի սպորտային ապագայի մեջ։Մենք համոզված ենք, որ հետևողական, պատասխանատու և նվիրված աշխատանքը անխուսափելիորեն բերում է շոշափելի արդյունքների։Մեր հերոս հայորդիների աջակցությանն ուղղված ծրագրերը շարունակական են լինելու և անժամկետ։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test