Կատարի մայրաքաղաք Դոհայում ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի նստավայրի իսրայելական թիրախավորումը միջազգային բուռն հակազդեցության տեղիք է տվել: Հատկապես սուր են արձագանքել Հորդոնանը, Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Եգիպտոսը, Իրանը և Թուրքիան:
Իսրայելի վարչապետի գրասենյակը հանդես է հայտարարությամբ, որով այդ գրոհի համար լիակատար պատասխանատվություն է ստանձնել՝ ապահովագրելով Միացյալ Նահանգներին: Այդուհանդերձ, իշխող տեսակետ կա, որ Նաթանյահուն գրոհը համաձայնեցրել է Թրամփի հետ և նախօրոք ստացել նրա համաձայնությունը:
Այս ֆոնին Բաքվի լրատվամիջոցներն իսրայելական գրոհը հետևողականորեն ներկայացնում էին հիմնականում չեզոք դիրքերից, իսկ երբեմն էլ՝ բացառապես հիմք ընդունելով իսրայելական լրատվամիջոցների տեղեկատվությունը:
Սեպտեմբերի 9-ի օրվա վերջին, սակայն, նրանք տարածել են սոցիալական X հարթակում Ադրբեջանի ԱԳՆ գրառումը, որով պաշտոնական Բաքուն խորը անհանգստություն է հայտնում Կատարի դեմ հարձակման առթիվ, որ կարող է հանգեցնել տարածաշրջանային լարվածության հետագա սրացման:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտպանում է «Կատարի ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը» և կոչ է անում «կայունության պահպանման նպատակով նախապատվությունը տալ դիվանագիտական ջանքերին»:
Ընդհանուր առմամբ այս հայտարարությունը ոչինչ չի ասում, քանի որ անգամ չի հիշատակում, որ ինքնիշխան երկրի մայրաքաղաքը հարձակման է ենթարկվել Իսրայելի կողմից, բայց ըստ էության Բաքուն գոնե հրապարակային տիրույթում «տարանջատվում է» Իսրայելից:
Ըստ երևույթին, Իլհամ Ալիևն ստիպված է եղել գոնե «հերթապահ» հայտարարությամբ չկիսել իրավիճակի շուրջ Իսրայելի տեսակետը: Հավանաբար, դեր է խաղացել ոչ միայն Թուրքիայի, այլև Պարսից ծոցի արաբական երկրների հետ հարաբերությունների գործոնը:
Դոհայում ՀԱՄԱՍ-ի նստավայրի թիրախավորումն, իրոք, եզրագծային քայլ է: Տարածաշրջանի ոչ մի երկիր այլևս երաշխիք չունի, որ Իսրայելի կողմից այս կամ այն պատրվակով հարձակման չի ենթարկվի: Ադրբեջանը վերջին տարիներին բավական արդյունավետ համագործակցություն է հաստատել Իսրայելի հարևան արաբական երկրների հետ: Ադրբեջանի ԱԳՆ սոցցանցային հայտարարությունն, իհարկե, Իսրայելի հետ հարաբերությունների վերանայման ազդանշան չէ, բայց դիրքավորման առումով կարող է նշանակալի լինել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test