«Երբ ասում եք՝ դատավորներն անկախ են, անմիջապես տեսնում եմ ձեզանից աջ նստած Արմեն Դանիելյանին, ով ամենացածր վարկանիշն ունի։ Ո՞նց են մեր դատավորներն անկախ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է՝ չկա էդպիսի դատավոր, որ իմ ասածը չանի, երբ իշխանության մի ճյուղի ղեկավարը կոչ է անում՝ արգելափակել մյուս ճյուղի աշխատանքը։ Դուք էդ օրը ո՞նց եք աշխատել, ո՞նց եք իրացրել ձեր անկախությունը, որպես դատավոր»,- ԱԺ-ում ԲԴԽ-ի կողմից Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավորի թափուր պաշտոնում առաջադրված դատավորի թեկնածու Նելլի Բաղդասարյանին հարց տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ հույս հայտնելով, որ այդ օրը իր գործընկերներից մեկի նման պատուհանից չի ներս մտել։
«Ես ձեզ վստահեցնում եմ՝ դատավորներն իրոք անկախ են եւ բացառապես իրենց համոզմունքներով են առաջնորդվում։ Դուք, որպես քաղաքական մարմնի ներկայացուցիչ եք եւ ազատ եք ձեր խոսքում, ես դատավորի բարեվարքությամբ կաշկանդված եմ, քաղաքական հարցերի չեմ կարող անդրադառնալ»,- պատասխանեց Նելլի Բաղդասարյանը՝ հավելելով․ «Այո, նշված օրը հաճախել եմ աշխատանքի, կատարել եմ իմ աշխատանքային պարտականությունները»։
Նույն կաշկանդվածության պատճառով թեկնածուն անպատասխան թողեց Գառնիկ Դանիելյանի հարցը։ Ընդդիմադիր պատգամավորը հարցրել էր՝ ինչպե՞ս է դատավորի որոշման վրա ազդում այն, որ մոնտաժված ձայնագրություններ են հրապարակվում, որոնցով մարդկանց հանիրավի տեռորիզմի մեջ են մեղադրում։
Ագնեսա Խամոյանը նաեւ հետաքրքրվեց՝ Բաքվում ընթացող հայ ռազմագերիների դատավորություններին հետեւո՞ւմ է Նելլի Բաղդասարյանը, ի՞նչ կարծիք ունի։
«Եթե ժամանակ ունենում եմ՝ հետեւում եմ, որպես դատավոր ոչինչ ասել չեմ կարող, մանրամասներ հայտնի չէ, պետք է հետեւել մամուլին, հեռուստատեսությանը, որի ժամանակը չունեմ»,- եղավ պատասխանը։
Նրան օգնության հասավ ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Նա միջամտեց՝ ասելով, որ արտաքին քաղաքական հարցեր են տալիս մի մարդու, ով Հայաստանում է դատավոր լինելու։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test