Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Սամվել Կարապետյանը գնում է քաղաքական մյուս լուզերների ճանապարհով»․ Վահագն Ալեքսանյան mamul.am mamul.am

time
 «Սամվել Կարապետյանը գնում է քաղաքական մյուս լուզերների ճանապարհով»․ Վահագն Ալեքսանյան

«Սամվել Կարապետյանը գնում է քաղաքական մյուս լուզերների ճանապարհով»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հավելելով, որ քաղաքական լուզերության առաջամարտիկը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով կարող է իր դառը փորձով կիսվել ու խորհուրդներ տալ Սամվել Կարապետյանին։ Հարցին՝ կկարողանա՞ք Սամվել Կարապետյանին «նախկին թալանչի» պիտակը կպցնել, Ալեքսանյանը պատասխանեց «այո»՝ պարզաբանելով, որ նրա եղբայրը եղել է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը․ «Եվ կարիք չկա պիտակ կպցնելու, եթե նրա ճակատին դա գրված է»,- հավելեց Ալեքսանյանը։ Դիտարկմանը, թե փաստորեն Նիկոլ Փաշինյանը «նախկին թալանչուն» էր ծափահարում, մեծարում և անվանում մեծ բարեգործ, Ալեքսանյանը պատասխանեց, որ նախկին համակարգի հետ առնչություն ունեցած մարդկանց նկատմամբ դրական վերաբերմունքը հեղափոխության տրամաբանության շրջանակներում է եղել․ «Մի բան է, երբ հայտարարվում է, որ այսինչ գործարարը կգա ՀՀ-ում ներդրումներ կանի, ինչով էլ զբաղվել է, և ոչ ոք իր հավին քշա չի ասել, մի այլ բան է, երբ ինչ-որ մեկի վզին ՌԴ-ի ФСБ-ից ճտացնում, ասում են՝ գնա ՀՀ, քաղաքական հարց լուծի։ Այդ ժամանակ պետք է ցույց տալ, որ ՀՀ-ի տարածքում պետությունից լավ ոչ մեկ ոչ մեկի վզին չի կարող ճտացնել, հիպոթետիկ օրինակ է սա»,- ասաց Ալեքսանյանը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test