Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». ԵՊՀ-ում 404 դասախոս աշխատում է 0.25 դրույքով՝ ստանալով 60 հազար hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». ԵՊՀ-ում 404 դասախոս աշխատում է 0.25 դրույքով՝ ստանալով 60 հազար

Իրենց հեղափոխական ու դեմոկրատ հռչակած իշխանությունները բազմիցս ապացուցել են, որ կատեգորիկ տանել չեն կարողանում քննադատական խոսքը եւ հաշվեհարդար են տեսնում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց նկատմամբ մի մասի դեմ գործեր են հարուցում, մյուսներին` աշխատանքից ազատում: Հատկապես թիրախավորվում են դասախոսները, ովքեր նոր սերնդին են կրթում եւ համարձակվում են քննադատել Նիկոլ Փաշինյանին ու նրա վարած քաղաքականությունը:

Հատկապես մայր բուհի Ժուռնալիստիկայի ֆակուլտետում են մերժում այլախոհությունը եւ ընդդիմադիր դասախոսներին բուհից դուրս մղում: Նախորդ տարի մենք գրել էինք, որ փակվել է ֆակուլտետի Փիար մագիստրոսական ծրագիրը, որի ղեկավարն Աստղիկ Ավետիսյանն էր: Մեզ պատմել էին, որ ծրագրի համար դիմել էր ավելի քան 20 ուսանող, սակայն Ավետիսյանին բուհից հեռացնելու մղումն այնքան մեծ էր եղել, որ այս ուսանողներին ցրել էին եւ հայտարարել, որ ծրագիրը փակվում է: Մայր բուհից հեռացել կամ հեռացվել են դասախոսներ Գեւորգ Պետրոսյանը, Մենուա Սողոմոնյանը, Աբրահամ Գասպարյանը եւ այլք։ Իսկ նրանց, որոնց չեն կարողանում բացահայտ հեռացնել, պարզապես զրկում են դասաժամերից, նվազեցնում դրույքաչափերը, որպեսզի դասախոսներն իրենք ստիպված հեռանան:

Մասնավորապես տեղեկացանք, որ Ժուռնալիստիկայի ֆակուլտետում դեկան Նաղաշ Մարտիրոսյանն աշխատանքի է ընդունել գիտական աստիճան չունեցող, կիսագրագետ, իշխանամետ լրագրողների, հիմնականում՝ Հանրային հեռուստաընկերությունից: Եվ որպեսզի նրանց կարողանա վճարել, մյուս դասախոսների դրույքաչափերն է կրճատել: Մեզ ասացին, որ տուժողների շարքերում են «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին խոսնակ Անուշ Մարտիրոսյանը, փիառի մասնագետ Աստղիկ Ավետիսյանը, ֆակուլտետի երկարամյա ու սիրված դասախոս Հասմիկ Մայսուրյանը, որի դասաժամերն այս տարի կես դրույքից դարձել են 0.25 դրույք: Աստղիկ Ավետիսյանը չցանկացավ մեկնաբանել իրավիճակը՝ պնդելով, որ անիմաստ է: Մենք հետաքրքրվեցինք, թե ինչքան են ստանում 0,25 դրույքաչափով աշխատող դասախոսները: Պարզվեց՝ 66 հազար դրամ:

Մայր բուհից փորձեցինք մեկնաբանություն ստանալ, թե ինչու է պատկերն այսպիսին: Մեր գրավոր հարցմանն ի պատասխան, ԵՊՀ-ից նշել են` ԵՊՀ-ում 0.25 դրույքով աշխատում է 404 դասախոս, իսկ 0.5 դրույքով՝ 371-ը։ ԵՊՀ-ում ամբիոնի հաստիքացուցակը կազմվում է մեկ դասախոսին միջինում 700 ժամից ոչ պակաս ծանրաբեռնվածությամբ։

Նշել են նաեւ, որ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում այս տարի ընդունվել է 4 նոր դասախոս (ժամավճարով), 1 դասախոս տեղափոխվել է այլ ֆակուլտետից, մյուսները նախկինում դասավանդել են։ Ինչ վերաբերում է դիմորդների քանակին, ապա 2024-2025 ուստարում ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ է ընդունվել 46, իսկ 2025-2026 ուստարում՝ 45 դիմորդ։ Մինչդեռ ժամանակին ժուռնալիստիկայի, բանասիրության, արեւելագիտության ֆակուլտետներում հարյուրավոր ուսանողներ էին սովորում, եւ ընդունելությանն էլ մեծ մրցույթ էր՝ մեկ տեղի համար մի քանի դիմորդ։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test