Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Երեւանում աշխատանքն է սկսել Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը mediamax.am mediamax.am

time
Երեւանում աշխատանքն է սկսել Մեծ Բրիտանիայի նոր դեսպանը

Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալեքսանդրա Պամելա Քոուլին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ:

ԱԳՆ հաղորդագրության մեջ ասված է.

«Կողմերն անդրադարձել են 2025թ. օգոստոսի 26-ին Երևանում անցկացված Հայաստան-Միացյալ Թագավորություն ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի արդյունքներին՝ նախանշելով առաջիկա անելիքները:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի եւ Միացյալ Թագավորության երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու խորացումը եւ վերահաստատել են երկկողմ փոխգործակցությունը նոր՝ Ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու երկուստեք հանձնառությունը:

ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում ձեռքբերված պայմանավորվածությունները, ինչպես նաեւ խաղաղության ինստիտուցիոնալիզացման ուղղությամբ հետագա քայլերի վերաբերյալ Հայաստանի տեսլականը»:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test