Aravot.am-ի տեղեկություններով, սեպտեմբերի 6-ին ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները զեկուցագիր են ներկայացրել, որ նույն օրը երեկոյան ժամը 8-ի սահմաններում Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտի մոտ իրենց են մոտեցել ՌԴ քաղաքացիներ Սերգեյ Ռիտովը եւ Տարաս Վորոբելը եւ հայտնել, որ իրենց կեղծ տոմսեր են վաճառվել:
Ըստ նույն աղբյուրի, ՌԴ քաղաքացիները իրավապահներին ասել են, որ մարզադաշտի մոտից գնել են Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլի խաղի տոմսեր, սակայն հասնելով անցագրային կետ` պարզվել է, որ դրանք կեղծ են։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ վերջիններիս կեղծ տոմսեր վաճառած անձը Ա. Մ.-ն է, որն ավելի ուշ ձերբակալվել եւ տեղափոխվել է բաժին։
Ռիտովն ու Վորոբելը հրաժարվել են հաղորդում տալուց։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test