Մի քանի օր առաջ Հայաստանի հավաքականն իր դաշտում 0։5 հաշվով պարտություն կրեց Պորտուգալիայի հավաքականից, ինչը մեծ աղմուկի, վրդովմունքի եւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը պահանջելու պատճառ դարձավ։ «Հրապարակի» զրուցակիցը սպորտային մեկնաբան Խաչիկ Չախոյանն է:
- Ըստ Ձեզ, ո՞րն էր նման մեծ հաշվով պարտության պատճառը, դրանում մարզիչի՞ մեղքն է մեծ, թե՞ ՀՖՖ ղեկավարության։
- Նման խոշոր պարտության մեջ մարզիչին մեղադրելն անիմաստ է: Մենք գիտենք, որ մեր հավաքականը, մեղմ ասած, շատ թույլ է, եւ այդ պարագայում մարզիչին մեղադրելն անիմաստ է: Չէր կարող թիմը մեկ շաբաթվա մեջ կտրուկ փոխվել եւ հաղթել Պորտուգալիայի պես հավաքականին: Հայաստանի հավաքականի խնդիրները շատ խորն են: Այնպես որ, ես չեմ գտնում, թե մարզիչ Մելիքյանը մեղավոր է այս պատկերի համար: Այս ամենը Ֆուտբոլի ֆեդերացիայի խոր ու համակարգային սխալների արդյունքն է: Ֆեդերացիայի վատ աշխատանքի պատճառով այսօր եկել ու հասել ենք այս կետին: Եթե մենք անգամ մանկապատանեկան ֆուտբոլ չունենք, էլ ինչի՞ մասին կարող է խոսք լինել: Առանց դրա ուժեղ հավաքական չի կարող լինել: Դա պարզապես անհնարին մի բան է: Վերջերս 18-19 տարեկանները Ուզբեկստանի հետ խաղ ունեցան, անգամ Ուզբեկստանին պարտվեցին: Եթե անգամ Ուզբեկստանին ենք պարտվում, էլ ինչի՞ մասին ենք խոսում, արդեն ավելորդ է խոսելը լուրջ եվրոպական թիմերի մասին: Մի խոսքով, այստեղ չկա մարզիչի գործոնը: Ով էլ հավաքականում աշխատի, պատկերը լինելու է նույնը, եթե Ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատանքն այսպիսին է: Մեր տեմպը, տեմպերամենտը, մեր տեսակը մի քիչ այլ են: Մոտեցումն էլ պետք է այլ լինի: Ինչ վերաբերում է ֆեդերացիայի սխալներին, ապա վաղուց ենք այդ մասին խոսել, նորություն չէ: Ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայիս կազմը պարզապես պետք է թողնի ու հեռանա: Միայն դրանից հետո մենք կարող ենք մտածել հայկական ֆուտբոլի զարգացման մասին:
- Այսինքն՝ եթե ՀՖՖ ղեկավարությունը հրաժարական տա, հնարավո՞ր է հայկական ֆուտբոլում փոփոխությունների հասնել եւ մի փոքր բարձրանալ այս անդունդից։
- Մելիքբեկյանն իր կառավարման առաջին շրջանում ներողություն խնդրեց, այսինքն հասկացավ, որ իր մոտ չի ստացվում: Բայց եթե մի մարդու մոտ չի ստացվում իքս բանը, ապա այդ մարդը պետք է հեռանա: Ո՞նց կարելի է անվերջ նույն մարդուն վստահել մի բան, որը ձախողում է: Նա դեռ այն ժամանակ պիտի թողներ ու հեռանար: Էական չէ, թե ով կգա, էականն այն է, որ այս մարդը հեռանա նախ: ՀՖՖ-ին պետք է ֆուտբոլին նվիրված, ֆուտբոլից հասկացող մեկը: Պետք է գա մեկը, որը համակարգային փոփոխություններ անելով՝ հայկական ֆուտբոլը կդնի ճիշտ ճանապարհի վրա: Մեկ-երկու տարում անհնար է ֆուտբոլը զարգացնել, առավել եւս՝ այն դեպքում, երբ յոթ տարի շարունակ միայն հետ ենք գնացել: Պիտի նոր մարդիկ գան, ֆուտբոլից հասկացող ու կտրուկ ամեն ինչ փոխեն: Տարիներ շարունակ խոսում ենք մանկապատանեկան ֆուտբոլի մասին, ասում ենք դրա կարեւորության մասին, բայց ոչ մի քայլ չի արվում, փոխարենը մենք լիքը տաղանդավոր երեխաներ ունենք: Այդ բոլոր ալմաստները պետք է հղկել ու դարձնել ադամանդ: Իսկ Հայաստանում լիքը այդպիսի ալմաստներ կան:
- Ձեր կարծիքով, Հենրիխ Մխիթարյանի եւ ՀՀ հավաքականից հեռացած մյուս առաջատար ֆուտբոլիստների ներկայությունը, Ռուբեն Հայրապետյանի վերադարձը կարո՞ղ էին իրավիճակը փոխել։
- Ռուբեն Հայրապետյանին անգամ չեմ էլ ուզում համեմատել ներկայիս ՀՖՖ ղեկավարության հետ: Հայրապետյանը ֆուտբոլով ապրող մարդ է, ֆուտբոլին նվիրված ու ֆուտբոլից հասկացող: Նրան ֆուտբոլի հետ կապված ամեն բան հետաքրքրում էր՝ որպես իր անձնական հարց: Նա այլ կարգի մոտեցումներ ուներ: Նրան եւ Մելիքբեկյանին չեմ կարող համեմատել, համեմատության եզրեր չկան, որ համեմատեմ: Ինչ վերաբերում է տղաներին, հո միայն Հենրիխը չէր. Գեւորգ Ղազարյան, Կառլեն Մկրտչյան եւ այլք: Ֆանտաստիկ տղերք ենք ունեցել:
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test