Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Վարդանյանի գործով դատական ֆարսում շարունակվել են «տուժածների» ցուցմունքների լսումները panarmenian.net panarmenian.net

time
Վարդանյանի գործով դատական ֆարսում շարունակվել են «տուժածների» ցուցմունքների լսումները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 9-ին շարունակվել է հայտնի գործարար և բարերար, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։

Շարունակվել են այսպես կոչված «տուժածների» ցուցմունքների լսումները։ Նրանք պատմել են իրենց վիրավորումների և Արցախի տարածքում ադրբեջանական ագրեսիային մասնակցության մասին, մինչդեռ Վարդանյանը երբևէ չի մասնակցել ռազմական գործողությունների և չի եղել Արցախում 2020–ի պատերազմի ժամանակ։

Դատական նիստն անցկացվել է դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, դատավորներ Անար Ռզաևի և Ջամալ Ռամազանովի (պահուստային դատավոր՝ Գյունել Սամեդովա) մասնակցությամբ։ Վարդանյանին տրամադրվել է թարգմանիչ՝ ռուսերեն լեզվով, որին նա ազատորեն տիրապետում է, ինչպես նաև իր իսկ կողմից ընտրված փաստաբան, գրում է Azertag-ը։

Դատավոր Աղաևը ներկայացրել է դատավարության մեջ առաջին անգամ ներգրավված տուժածներին և նրանց իրավահաջորդներին դատարանի կազմը, մեղադրանքը ներկայացնող դատախազներին, թարգմանիչներին և այլ մասնակիցներին, ինչպես նաև բացատրել է նրանց իրավունքներն ու պարտականությունները՝ համաձայն օրենսդրության։

Դատական նիստի ավարտին հրապարակվել են տուժածների վերաբերյալ դատաբժշկական փորձաքննությունների արդյունքները։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է սեպտեմբերի 16-ին։

2023 թ․ սեպտեմբերին, Արցախում իննամսյա շրջափակումից և ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո, Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, արտգործնախարար Դավիթ Բաբայանին և մի շարք այլ նախկին ղեկավարների։ Նրանց ներկայացված կեղծ մեղադրանքները կարող են հանգեցնել նույնիսկ ցմահ ազատազրկման։ Հունվարի 17-ին Բաքվում սկսվել է Արցախի ղեկավարների գործով շինծու դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանի գործն առանձին է ննվում։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test