Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Թրամփը չի ունեցել եւ չունի պատերազմը դադարեցնելու ծրագիր hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Թրամփը չի ունեցել եւ չունի պատերազմը դադարեցնելու ծրագիր

«Հրապարակի» զրուցակիցն ուկրաինացի քաղաքագետ Եվգենի Մագդան է:

- Սեպտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ ռուսական զինուժը կարողացել է հարվածել Ուկրաինայի կառավարության շենքին, հրդեհ է բռնկվել: Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել: Պուտին-Զելենսկի հնարավոր երկկողմ հանդիպման մասին խոսակցությունների ֆոնին ինչո՞վ է պայմանավորված այս հարձակումը:

- Ուզում եմ նշել, որ 2025 թ․ հունվարի սկզբին ռուս օկուպանտներն արդեն հարվածել էին կառավարական թաղամասի բնակելի շենքին՝ սպանելով խաղաղ բնակիչների: Կրեմլը բանակցելու ուղիների որոնումը ոչ մի կերպ չի կապում խաղաղ քաղաքների հրետակոծությունը դադարեցնելու հետ: Ցավոք, Դոնալդ Թրամփն օգնում է Պուտինին այս հարցում՝ անտեսելով եվրոպացի քաղաքական գործիչների ցանկությունը՝ հասնել հրադադարի եւ համաձայնելով Ռուսաստանի նախագահի առաջարկին՝ անհապաղ կնքել խաղաղության համաձայնագիր: Թրամփը չի հասկանում, որ անհնար է անհապաղ դադարեցնել ժամանակակից աշխարհի ամենամեծ պատերազմը, եւ Պուտինն օգտագործում է այս թյուրըմբռնումն իր օգտին:

- Այդ հարձակումը դատապարտել են Կիեւի մի շարք գործընկերներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ շատ շուտով լուրջ զրույց է ունենալու իր ռուս գործընկերոջ հետ՝ պատերազմի թեմայով: Կհաջողվի՞ Թրամփին կանգնեցնել ռուս-ուկրաինական պատերազմը եւ երկու առաջնորդներին նստեցնել բանակցությունների սեղանի շուրջ:

- Ոչ, այս զրույցը ոչնչի չի հանգեցնի: Թրամփը չունի եւ չի ունեցել ռուս-ուկրաինական պատերազմը դադարեցնելու ծրագիր, որում ԱՄՆ-ն կխաղար առաջատար դեր: Հետեւաբար, Թրամփը փնտրում է հնարավոր հանցակիցներ այս գործում, բանակցություններ է վարում Պուտինի հետ եւ անընդհատ մանեւրում է: Նա ապրում է սեփական երեւակայական աշխարհում, որտեղ բոլորը լսում են նրա խոսքերը, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ դա այդպես չէ:

- Ուկրաինայի նախագահը Պուտինի հետ բանակցություններին մղող գործոն է նշում Մոսկվայի վրա առավել ուժեղ ճնշումը: Կրեմլում չեն բացառում Պուտին-Զելենսկի հանդիպումը, բայց նշում են, որ դրա համար անհրաժեշտ նախադրյալներ են պետք:

- Կրեմլը ավանդաբար ստում է, քանի որ հենց Ռուսաստանն է հարձակվել Ուկրաինայի վրա եւ ոչ թե հակառակը: Եվ հենց Պուտինի դիրքորոշումն է որոշում, թե մարտական գործողությունները կավարտվե՞ն։ Սակայն նա դրանում որեւէ շահագրգռվածություն չունի, եւ սա պետք է հնարավորինս հստակ հասկանալ. Ռուսաստանի տնտեսությունն արդեն պատերազմի մեջ է, Ռուսաստանի բնակչությունը, ընդհանուր առմամբ, գոհ է իրավիճակից, եւ կառավարությունը շարունակում է մեծացնել լարվածությունը։ Բացի այդ, Պուտինը զգացել է Հնդկաստանի եւ Չինաստանի աջակցությունը։ Նա որեւէ պատճառ չունի հրաժարվելու Ուկրաինայի դեմ պատերազմից, իսկ Ռուսաստանի չափերն ու միջուկային զինանոցը թույլ են տալիս նրան վստահ զգալ։

- Պուտինը Զելենսկուն Մոսկվա է հրավիրել բանակցությունների համար, Զելենսկին Պուտինին՝ Կիեւ. որքանո՞վ է իրատեսական նախագահների հանդիպումը: Ի՞նչ սպասել այս առումով:

- Պուտինի եւ Զելենսկու միջեւ հնարավոր հանդիպման նախադրյալներ չկան, սա ամենաազնիվ պատասխանն է։ Կրեմլի ղեկավարը փորձում է Արեւմուտքին ցույց տալ, որ պատրաստ է բանակցությունների, Ուկրաինայի նախագահը պարզապես չի կարող իրեն թույլ տալ հրաժարվել խաղաղ բանակցությունների գաղափարից, անկախ նրանից, թե ում կողմից է դա գալիս։ Սա արատավոր շրջան է։ Մինչեւ Արեւմուտքը չունենա ագրեսորի դեմ վճռական գործողությունների ծրագիր, այս իրավիճակը կշարունակվի։ Ուկրաինան շատ բարձր գին է վճարում իր արեւմտյան գործընկերների մտորումների ժամանակի համար՝ իր պաշտպանների եւ քաղաքացիական անձանց կյանքով եւ առողջությամբ, բայց մենք այսօր այլ ընտրություն չունենք։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test