Երեկ Միասնական սոցիալական ծառայության պետ նշանակեց Արտյոմ Սմբատյանը, ով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի ընկերն է։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթն այսօր հրապարակում էր ունեցել, որ նրանք կարծես թե զույգով են շրջում և Արսեն Թորոսյանն իր հետ տանում է Սմբատյանին ուր որ գնում է։
Արտյոմ Սմբատյանը մինչև 2018-ը աշխատում էր Պետեկամուտների կոմիտեի օպերատիվ-հետախուզական վարչությունում որպես օպեր-լիազոր։ Հեղափոխությունից հետո՝ 2018-ի հուլիսից մինչև սեպտեմբեր աշխատել է առողջապահության նախարարության Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում, նոյեմբերից դեկտեմբեր՝ Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում, ապա՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։ 2019-ի մարտից մինչ դեկտեմբեր Սմբատյանը եղել է առողջապահության նախարարության գլխավոր քարտուղար։
Այդ ընթացքում մամուլում հրապարակումներ եղան, որ Սմբատյանն իրավունք չուներ զբաղեցնելու առողջապահության նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնը և չի համապատասխանել այդ պաշտոնին առաջադրված պահանջներին։
Գլխավոր քարտուղարից հետո Սմբատյանը նշանակվեց առողջապահության փոխնախարար, պաշտոնավարեց երկու տարի, իսկ 2021-ի օգոստոսին նշանակվեց Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։
Civilnet.am-ը գրել նաև էր, որ զոքանչը նաև ակտիվ քաղաքական կողմնորոշում ունի․ նա 2021-ի հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններում ընդգրկված էր իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում, դրա 138-րդ համարն էր։ 2020-ի հուլիսին ՊԵԿ նախագահի տեղակալի զոքանչը դստեր՝ Մերի Մկրտչյանի հետ կառուցապատողից բնակարան է ձեռք բերել Ծիծեռնակաբերդի խճուղի 13 հասցեում։
Կարինե Համբարյանը 2021-ի մարտին 86,6 միլիոն դրամով բնակարան է ձեռք բերել Երևանի կենտրոնում՝ Աբովյան 17 հասցեում՝ Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու մոտակայքում։ Բնակարանը վաճառվել է ձեղնահարկի հետ։ Մակերեսը կազմում է 128 քմ, կա նաև 4 քմ ինքնակամ կցակառույց։ Պայմանագրի վավերացման պահին Համբարյանը վաճառողին ողջ գումարը փոխանցած է եղել։ Այս գործարքում վարկի ներգրավման մասին տվյալներ չկան, Կարինե Համբարյանը բնակարանի համար միանգամից է վճարել։ Բնակարանը ՊԵԿ նախագահի տեղակալի զոքանչը գնել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի խորհրդական Շավարշ Գրիգորյանից։ Վերջինս եղել է նաև Արտյոմ Սմբատյանի կոլեգան առողջապահության նախարարությունում, այնտեղ զբաղեցրել է նախարարի տեղակալի պաշտոնը 2019-ի նոյեմբերից մինչև 2020-ի դեկտեմբերը։
Արտյոմ Սմբատյանը 2020 թվականին՝ առողջապահության նախարարի տեղակալ եղած ժամանակ ձեռք էր բերել 2016 թվականի Mercedes-Benz CLA 250 մակնիշի մեքենա 10.4 միլիոն դրամով՝ գրեթե 30 հազար դոլարով։
Համաձայն 2021 թվականի հայտարարագրի Սմբատյանը անշարժ գույք չի ունեցել, այլ հայտարարագրել է սեփկանաության իրավունքով իրեն չպատկանող բնակարան Աջափնյակում, որը շահագործվում է իր կողմից։
Ստացվում է, որ Covid-ի ժամանակ, երբ Հայաստանն ապրում էր ծանր ժամանակաշրջան, Սմբատյանը թանկարժեք մեքենա է գնել։
Էմմա Միքայելյան
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test