Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Իռլանդիայի ընտրանուն հաղթելուց հետո ՀՀ–ն 2–րդն է խմբում panarmenian.net panarmenian.net

time
Իռլանդիայի ընտրանուն հաղթելուց հետո ՀՀ–ն 2–րդն է խմբում

PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականն Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի երկրորդ տուրի Երևանում տեղի ունեցած հանդիպմանը 2:1 հաշվով հաղթանակ է տարել Իռլանդիայի հավաքականի նկատմամբ։

Առաջին խաղակեսwum 11 մետրանոց հարվածով հաշիվը բացել է «Կրասնոդար» ակումբի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Երկրորդ գոլի հեղինակ է դարձել հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսը։ Գոլային փոխանցման հեղինակ է դարձել Բելգրադի «Ցրվենա Զվեզդա» ակումբի եզրային պաշտպան Նաիր Տիկնիզյանը։

Իռլանդացիների կազմում հաշվի տարբերությունը նվազեցրել է իտալական «Ռոմայի» 20-ամյա հարձակվող Էվան Ֆերգյուսոնը։

Հայաստանի հավաքականը, վաստակելով 3 միավոր, F խմբում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։

ենթախմբի առաջատարաը երկու հաղթանակից հետո Պորտուգալիայի հավաքականն է, որն ունի 6 միավոր, գրում է Արմենպրեսը։

1-ական միավոր ունեն Հունգարիան ու Իռլանդիան:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն ընդգծել է, որ Իռլանդիայի նկատմամբ տոնած հաղթանակը դարձել է կարևոր քայլ՝ դեպի թիմի մեծ նպատակը:

«Այսօրվա խաղի պլանը հաղթելն էր: Կարևորն այն է, որ խփած գոլերը մեզ հաղթանակ բերեցին: Մի խնդրանք ունեմ, մի քննադատեք մեզ, այլ հավատացեք: Շնորհակալ եմ երկրպագուներին, որ 0:5 պարտությունից հետո մեզ մենակ չթողեցին: Եթե միասին լինենք, ամեն ինչ լավ կլինի: Սա շատ կարևոր մեկ քայլ առաջ է: Մենք շատ խնդիրներ ունենք, սակայն քիչ-քիչ պիտի լուծենք այդ խնդիրները»,-նշել է Մելիքյանը մամուլի ասուլիսի ընթացքում:

Նա հավելել է, որ թիմի պաշտպաններն Իռլանդիայի հետ հանդիպման և Պորտուգալիայի դեմ խաղի ժամանակ հոգեբանական տարբեր պատրաստվածություն են ցուցաբերել, ինչը, ըստ իր գնահատման, արժանի է բարձր գնահատականի:

«Շատ շնորհակալ եմ այն ֆուտբոլիստներից, որոնք խաղադաշտում նվիրված խաղ ցուցադրեցին»,- առանձնացրել է մարզիչը:

Հոկտեմբերին կկայանան երրորդ տուրի հանդիպումները։ Հոկտեմբերի 11-ին Հունգարիան սեփական հարկի տակ կխաղա Հայաստանի հետ, իսկ Պորտուգալիան տանը կընդունի Իռլանդիային:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test