Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Դատարանը պարտավորեցրել է Սոֆիա Հովսեփյանին ներողություն խնդրել Արսեն Թորոսյանին վիրավորելու համար armtimes.com armtimes.com

time
Դատարանը պարտավորեցրել է Սոֆիա Հովսեփյանին ներողություն խնդրել Արսեն Թորոսյանին վիրավորելու համար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է, որ հերթական դատական գործն է շահել բոլոր ատյաններում:

«Ըստ այդմ՝ դատարանը պարտավորեցրել է Սոֆիա Հովսեփյանին ներողություն խնդրել՝ տեղադրելով հետևյալ հայտարարությունը:

«Ես՝ Սոֆիա Հովսեփյանս, ներողություն եմ խնդրում Արսեն Թորոսյանից։

04.08.2023 թվականին ես «Ֆեյսբուք» սոցիալական կայքի իմ անձնական էջում կատարել եմ հրապարակում՝ պարոն Թորոսյանի վերաբերյալ: Հայտնում եմ, որ հրապարակումը պարունակում է վիրավորական արտահայտություններ՝ Արսեն Թորոսյանի վերաբերյալ, ինչի համար ներողություն եմ խնդրում պարոն Թորոսյանից»,- գրել է Թորոսյանը:

Նշենք՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի վերաբերյալ Սոֆիա Հովսեփյանի կատարած գրառումը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վճռով ճանաչվել է վիրավորանք:

Դեռևս 2023թ. օգոստոսի 4-ին Սոֆիա Հովսեփյանը «Ֆեյսբուք»-ի անձնական էջով տարածել էր այդ ժամանակ ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանին վիրավորող գրառում:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test