Սեպտեմբերի 8-ին Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին, երբ ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը զրպարտել և վիրավորել է ընդդիմադիր կին պատգամավոր Թագուհի Թովմասյանին, անդրադառնում են նաև բլոգերներ։
TikTok-ում հայտնի Великая Армения. official էջի օգտատեր Արսենը իր կարծիքն է հայտնել միջադեպի վերաբերյալ․
«Իրեն տղամարդ համարող մի կերպար՝ Արթուր Հովհաննիսյան անուն-ազգանունով, ՔՊ-ի քարտուղար, թույլ է տալիս իր կին կոլեգայի նկատմամբ շատ վատ ձևակերպումներ անել։ Ամեն ինչ սկսվել է այն ժամանակ, երբ Թագուհի Թովմասյանը ճեպազրույց էր ունենում։ Արթուր Հովհաննիսյանն, անցնելով հետևից, լրագրողներին ասել է․ «Հարցրեք, թե ինչու չի գալիս ԱԺ նիստերին» : Քեզ ի՞նչ, թե ով ինչ է անում։
2017 թվականին Արթուր Հովհաննիսյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ թմրանյութ օգտագործելու կամ տարածելու կասկածանքով։ 2018-ին գործը կարճվել է։ Թե ինչու է կարճվել՝ ես չգիտեմ։ Իսկ արդյունքում Արթուր Հովհաննիսյանը դարձել է ՔՊ քարտուղար։
Ամեն ինչի պատասխան տալու ժամանակը գալու է»
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test