«Եթե ընդդիմության մի մասը կամ ամբողջ ընդդիմությունը հակված է այն մտքին, որ այս իշխանությանն ու կառավարությանը կարելի է ուղղակի քննադատական խոսք հնչեցնել և դառնալ կառուցողական ընդդիմություն, այդ դեպքում լրիվ հասկանալի կլինի պահվածքը, այսինքն մարդիկ եկել են խորհրդարան, իրենց մոտ չի ստացվել՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով, և այսօր մարդիկ զբաղված են հերթական կամ արտահերթ ընտրությունների նախապատրաստմամբ։ Ես դա համարում եմ հետքայլ և համարում եմ պարտություն»,- 168TV-ի եթերում այս տեսակետն է հայտնել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ խոսելով ԱԺ-ում ընդդիմության աշխատանքի մասին։ Հայաստանում ռադիկալ տրամադրված ընդդիմությունը հետքայլ է կատարել. այս կարծիքին է Ասլանյանը․ «Ռադիկալ տրամադրված ընդդիմությունը երբ հետքայլ է կատարում ու դառնում է կառուցողական, այդտեղ պայքար չեմ տեսնում, այսինքն այդ պայքարը վերածվում է քաղաքագիտական, դասական սովորական պայքարի, որը կա խորհրդարանական բոլոր երկրներում և որոնք չունեն ՀՀ-ի պրոբլեմները․ չունեն կորցրած Արցախ, չունեն էթնիկ զտման ենթարկված 150 հազար հայ ազգաբնակչություն։ Մյուս երկրների համար դա նորմալ է, մեր երկրի համար դա հոգեբանորեն կործանանար երևույթ է»,- նշել է նա։
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test