Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

«Հրապարակ». Վանաձորի վրա համայնքապետ չեկավ, Լոռու վրա` մարզպետ hraparak.am hraparak.am

time
«Հրապարակ». Վանաձորի վրա համայնքապետ չեկավ, Լոռու վրա` մարզպետ

Վանաձոր քաղաքի ժամանակավոր իշխանություններն այս տարի ավագանու ընդամենը մեկ նիստ են գումարել՝ մարտի 5-ին: Մեր տեղեկություններով՝ մինչեւ տարեվերջ ավագանու նիստ այլեւս չի գումարվի, քանի որ քվորում չի ապահովվում: Քվորում ապահովելու համար ավագանու 17 անդամի ներկայություն է պետք: Ավագանու 33 անդամից ՔՊ-ն ունի 9 անդամ, Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցությունը՝ 5, որից մեկը համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն է, «Մամիկոն Ասլանյան» դաշինքը՝ 15, «Ապրելու երկիրը»` 2, «Հայրենիքը»՝ 2 անդամ:

Երկու տարում Վանաձորի համայնքապետարանում ընդամենը ավագանու 3 արտահերթ նիստ է գումարվել, որի ժամանակ քվորում է ապահովվել: «Ապրելու երկիր» կուսակցությունից նիստերին մասնակցել է ավագանու անդամ Լիլիթ Հովսեփյանը, իսկ «Մամիկոն Ասլանյան» դաշինքից՝ Սեյրան Ղամբարյանը եւ Գայանե Քալանթարյանը: Վանաձորցիները մեզ պատմեցին, որ ամիսներ առաջ «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամ Գայանե Քալանթարյանը մահացել է, դաշինքի հաջորդ համարին՝ Սանդրա Թադեւոսյանին է հասել մանդատը, եւ նա նիստերին չի մասնակցում:

«Երբ ԱԺ-ում 2022 թվականին օրենքի փոփոխություն էին անում, այդ ժամանակահատվածում օրենքը սահմանում էր, որ ավագանու անդամը չի կարող լինել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Բայց օրենքի փոփոխությունով այդ արգելքը հանեցին, եւ ԱԺ-ն այն հիմնավորեց, որ չեն կարող թողնել՝ համայնքները կոլապսի մեջ մնան, որ համայնքներում կյանքը կանգ չառնի (եւ Արկադի Փելեշյանին համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին` Ն. Կ.), ինչը որ հիմա Վանաձորում է: Այդ որոշումով հնարավորություն էր ստեղծվելու համայնքի ժամանակավոր պաշտոնակատարի համար՝ նիստեր գումարել եւ համայնքի համար կարեւոր հարցեր լուծել: Ստացվում է, որ 2024 թվականից ի վեր համայնքի ժամանակավոր պաշտոնակատարը չի կարողանում ավագանու նիստ հրավիրել: 2024 թվականին համայնքապետարանը հրավիրել է 2 արտահերթ նիստ, 2025 թվականին՝ 1: Եթե այսկերպ շարունակվի մինչեւ 2026 թվականի համայնքի ղեկավարի հերթական ընտրությունները, կստացվի, որ 1 օրացուցային տարվա կտրվածքով համայնքում որեւէ խնդիր չի լուծվել, իսկ հրատապություն պահանջող հարցերը մնալու են օդում կախված: Միեւնույն ժամանակ անհասկանալի է մնում նաեւ ՔՊ-ի դիրքորոշումը: Այս պահին եթե չի կարողանում համայնքի ղեկավարի ԺՊ-ն նիստ հրավիրել, իմաստը ո՞րն է, որ այսպիսի պաշտոնակատար պահեն, այն պարագայում, երբ որ քաղաքական պատասխանատվություն կրում է հենց իշխող կուսակցությունը: Ասեմ ավելին․ ողջ համայնքապետարանն իշխող կուսակցությունից 3 աշխատակից ունի: Ըստ երեւույթին, ՔՊ կուսակցությունը Վանաձորում համայնքի ղեկավարի թեկնածու չունի, որն ավելի շատ սկսեց նկատվել, երբ որ 2 ամիս մարզպետ էին փնտրում: Այս ամենը կադրային սխալ քաղաքականության արդյունք է»,-եզրափակեց զրուցակիցս:

Համայնքի ղեկավարի խորհրդական Արման Բերնեցյանից հետաքրքրվեցինք՝ մինչեւ տարեվերջ ավագանու նիստ կգումարվի՞։ «Ըստ անհրաժեշտության, եթե բյուջեի կարիք լինի, կհրավիրվի, հերթական նիստեր չկան»: Իսկ ինչո՞ւ ավագանու արտահերթ նիստ չի գումարվում, քվորո՞ւմ չի ապահովվում, ասում են՝ համայնքապետարանն այլեւս ավագանու նիստ չի կարող հրավիրել։ «Դա մարդկանց կարծիքն է, մինչեւ հիմա խնդիր չի եղել, քվորում ապահովվել է, հուսամ, որ այդպես էլ կլինի: «Մամիկոն Ասլանյան» դաշինքի ավագանու անդամներից մեկը, որ ավագանու նիստերին մասնակցում էր, ցավոք սրտի, վախճանվել է: Մեկ այլ ավագանու անդամ կփոխարինի, եւ անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստ կգումարվի»:

Նշենք, որ Վանաձորի 2021թվականի ընտրությունններից հետո ավագանին տարին 1 կամ 2 նիստ է գումարել: Վանաձորի ավագանու ընտրություններից հետո մինչ օրս ՔՊ-ն, չհաշտվելով ընտրության արդյունքների հետ, այնուամենայնիվ, Վանաձորում չի կարողանում լիարժեք իշխանություն ձեւավորել: Հայաստանի՝ մեծությամբ երրորդ քաղաքը, փաստացի, չի կառավարվում. եթե մինչեւ տարեվերջ ավագանու արտահերթ նիստ չգումարվի, ո՛չ համայնքի բյուջեն կհաստատվի, ո՛չ էլ համայնքապետարանը հաստատված աշխատակազմ կունենա: Եվ այս վիճակը ստեղծվեց այն պահից, երբ վանաձորցիներն իրենց քվեն տվեցին Մամիկոն Ասլանյանին` որպես համայնքապետի թեկնածուի, իսկ ՔՊ-ական իշխանությունը որոշեց, որ Ասլանյանը չպետք է դառնա համայնքապետ, եւ նրան բանտ տարավ, Վանաձորի կառավարումն էլ 4 տարով կաթվածահար արեց:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test