Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Մի զարմացեք hraparak.am hraparak.am

time
Մի զարմացեք

Բոլորովին մի զարմացեք, երբ իշխանության մեջ գտնվող պաշտոնյաներն ու պատգամավորները ձկան պես լռում են` երբեւէ չեն առարկում իրենց առաջնորդին եւ որեւէ հարցում սեփական կարծիք չեն արտահայտում: Մի զարմացեք նաեւ, որ նրանք Նիկոլ Փաշինյանի հավանությանն արժանանալու մրցավազքի մեջ են եւ իրար հետ մրցում են` ով ավելի շատ կհայհոյի ընդդիմությանը կամ վարչապետի թիրախներին: Նրանք տառապանքի երկար ուղի են անցել 7 տարում:

Տեսել են, թե ինչպես են տարիներով բանտում փտում Դավիթ Տոնոյանը, Վահագն Վերմիշյանը, Անդրանիկ Փիլոյանը: Ինչպես են մի sms-ով աշխատանքից զրկվում Սասուն Խաչատրյանն ու Արգիշտի Քյարամյանը, եւ ինչ միջադեպի արդյունքում պաշտոնանկ արվեց Լիպարիտ Դրմեյանը: Նրանք ուշադիր հետեւել են Հովիկ Աղազարյանի ոդիսականին: Հասկացել են նաեւ, թե ինչի շնորհիվ են առաջին պլան եկել Հայկ Կոնջորյանը, Արթուր Հովհաննիսյանն ու Վահագն Ալեքսանյանը, ինչպես են երկրորդ շանս ստացել Արսեն Թորոսյանն ու Կարեն Անդրեասյանը: Նրանք ուսումնասիրել են Ալեն Սիմոնյանի, Հակոբ Սիմիդյանի, Սասուն Միքայելյանի «վարքաբանությունը» եւ իրենց համար ուսանելի հետեւություններ են արել:

Տեսել են նաեւ, որ իշխանության ղեկավարը ոչ մի բարդույթ չունի հոգեւորականների, իրեն քաղաքականություն բերած առաջին նախագահի, իր հետ ճանապարհ անցած մարդկանց հետ կապված: Պատրաստ է օրենքը կոպտորեն խախտել, պետական ահռելի միջոցներ վատնել` իր դեմ դուրս եկած սեփականատիրոջը պատժելու համար: Տեսել են ու հասկացել` այս մարդուն առարկելը հղի է անկանխատեսելի հետեւանքներով. եթե անգամ առանց դատ ու դատաստանի իրենց բանտ չնետի, ապա կարող է ունեզրկել, պաշտոնազրկել, կյանքը դժոխքի վերածել: Չէ՞ որ նրանցից շատերի համար պաշտոն չունենալն արդեն դժոխային պատիժ է:

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test