Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ գիշերը խախտվել է երկրի օդային տարածքը tert.am tert.am

time
Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ գիշերը խախտվել է երկրի օդային տարածքը

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ գիշերը խախտվել է Լեհաստանի օդային տարածքը։

«Ընթանում է գործողություն, որը կապված է Լեհաստանի օդային տարածքի բազմակի խախտումների հետ։ Զինված ուժերը կիրառել են սպառազինություն այդ օբյեկտների դեմ։ Ես մշտական կապի մեջ եմ նախագահի և պաշտպանության նախարարի հետ։ Ստացել եմ ուղիղ զեկույց օպերատիվ հրամանատարից», - գրել է Տուսկը X սոցիալական ցանցում:

«Զինված ուժերի օպերատիվ հրամանատարից հաղորդագրություն եմ ստացել անօդաչու թռչող սարքերի խոցման մասին, որոնք ներխուժել են մեր օդային տարածք և կարող էին վտանգ ներկայացնել: Գործողությունը շարունակվում է։ Ես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել եմ ստեղծված իրավիճակի և մեր օդային տարածքը խախտած օբյեկտների դեմ ձեռնարկված գործողությունների մասին։ Մենք մշտական ​​կապի մեջ ենք»,-ավելի ուշ գրել է Տուսկը։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test