Նոր Լուր
region Հայաստան more
hamburger
Kizaket.am

Որքանո՞վ է երեխայի լավագույն շահից բխում Ընտանեկան օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը sputnik sputnik

time
Որքանո՞վ է երեխայի լավագույն շահից բխում Ընտանեկան օրենսգրքում առաջարկվող փոփոխությունը
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik․ Երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից հայրության ճանաչումն արգելելը կարող է երեխայի հանդեպ նոր բուլինգի թեմա դառնալ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական ապահովության նախկին նախարար Աշոտ Եսայանը՝ մեկնաբանելով նախօրեին ԱԺ բերված նախագիծը ՀՀ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 8–ին խորհրդարանում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը ներկայացրեց ՀՀ Ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի նախագիծը։ Ըստ այդ նախագծի՝ նախատեսվում է ոչ միայն արգելել երեխայի կենսաբանական հայր չհանդիսացող անձի կողմից հայրության ճանաչումը, այլև խստացնել օտարերկրացիների կողմից Հայաստանից երեխաների որդեգրման գործընթացի նկատմամբ հսկողությունը. մասնավորապես, դա հնարավոր է լինելու անել միայն հավատարմագրված հատուկ կազմակերպությունների միջոցով։
Եսայանի կարծիքով՝ թեպետ չոր իրավաբանության տեսանկյունից` եթե անձը երեխայի կենսաբանական հայրը չէ, ուրեմն չի կարող հայր լինել, սակայն եթե ելնում ենք երեխայի լավագույն շահից, ապա նման իմպերատիվությունը տեղին չէ։
«Պատկերացնենք՝ կենսաբանական հայրը մահացել է, մայրն ամուսնացել է նորից, ամուսինը բարեխղճությամբ հոգ է տանում երեխայի մասին և ասում է՝ երեխային որդեգրենք։ Կամ պատկերացնենք՝ այդ մարդը մահանում է, երեխան ասենք 22 կամ 25 տարեկան է արդեն, նա փաստորեն այդ մարդու ժառանգությունը ստանալու իրավունք չի ունենում, որովհետև ինքն արյունակցական կապ չունի նրա հետ, բայց երբ որ դատարանը նրան կճանաչի որպես հայր, էդ ժամանակ խնդիր չի առաջանում»,- նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ որդեգրված երեխան ձեռք է բերում այն նույն իրավունքները, ինչ կենսաբանական երեխան։
Եսայանի կարծիքով՝ այս իմպերատիվությամբ երեխային մի նոր բուլինգի վտանգի առաջ է կանգնեցնում, երբ մյուս երեխաները կարող են ծաղրել նրան՝ ասելով, թե «ինքը քո հայրը չէ»։
«Կասեն՝ ինքը քո հերը չի, մորդ սիրածն է։ Ինչ ասես՝ կարող են ասել, այսինքն՝ ինքնըստինքյան մենք դուռ ենք բացում, որ երեխան բուլինգի թիրախ դառնա»,- նկատեց Եսայանը։
Օրենսգրքում ևս մեկ փոփոխություն է առաջարկվում, ըստ որի՝ յուրաքանչյուր երեխա իրավունք ունի, որ իր այլընտրանքային խնամքի ձևը և դրա նշանակման կամ իրականացման մասին որոշումը պարբերաբար վերանայվի՝ հաշվի առնելով նրա կարծիքը և լավագույն շահերը։ Ընդ որում, հանվել է տարիքային սահմանափակումը երեխայի կարծիքը հաշվի առնելու համար։ Ներկայում գործող իրավակարգավորումներով հաշվի են առնում 10 տարեկանը լրացած երեխայի կարծիքը։
2023–24 թթ. հայ երեխաներին սկսել են ավելի քիչ որդեգրել արտերկրից. նախարար
Ըստ Եսայանի՝ գործող իրավակարգավորումն ընդունվել է 30 տարի անց, սակայն հիմա երեխաներն ավելի արագ են զարգանում, յուրաքանչյուր երեխա լսված լինելու իրավունք ունի։ Այլ հարց է, թե որքանով կարելի է լուրջ վերաբերվել, օրինակ, 4 կամ 5 տարեկան երեխաների կարծիքը։
Եսայանը վստահ է՝ ցանկացած մանկավարժ, հոգեբան, որը երեխաների հետ է աշխատում, հաստատ այս փոփոխությանը դեմ կլինի։ Երեխաներն այդ տարիքում հաճախ պարզապես կարող են, այսպես ասած, վրեժխնդիր լինել մեծերից իրենց ուզածը չանելու համար։

Կարդալ սկզբնաղբյուրում

Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test
Test